Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ ռուսական Կարմիր խաչի մեքենան կանգնել է Բարդա քաղաքում և առաջ չի գնում
![]() 602 Կիրակի, 10 սեպտեմբերի, 2023 թ., 13:06 ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը. «Ըստ ադրբեջանական հրապարակումների՝ պայմանավորվածություն կար, որ ռուսական Կարմիր Խաչի մեքենան այսօր առավոտյան պետք է անցներ Աղդամի ճանապարհով, բայց այն կանգնել է ադրբեջանական Բարդա քաղաքում և առաջ չի գնում: Իհարկե, ադրբեջանական կողմը դա բացատրում է Արցախի իշխանությունների դիրքորոշմամբ: Բայց երեկվանից ադրբեջանական քարոզչական մեդիան ու նաև պաշտոնյաները (նույն Հիքմեթ Հաջիևը) անում են հայտարարություններ, որոնք ցույց են տալիս, որ Ադրբեջանը կարող է հրաժարվել այս պայմանավորվածություններից: Օրինակ՝ «Caliber.az»-ը գրել էր, որ անգամ, եթե Լաչինի միջանցքը բացվի, դա լինելու է բացառապես Կարմիր Խաչի համար: Հաջիևն էլ ասել էր, որ սա բարի ժեստ է իրենց կողմից, բայց դա չի փոխում իրենց նախկին դիրքորոշումը: Հայտնի է նաև, որ Արցախում մի խումբ հայեր շարունակում են հսկել ճանապարհի մոտ՝ թույլ չտալու դրա գործարկումն անգամ ռուսական կողմի համար»։ Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |

«Հայերի 10 տոկոսն է հետաքրքրված ներքաղաքական և աշխարհաքաղաքական խնդիրներով»․ Մանուշ Եսայան
7417:30
«Տարօրինակ զանգեր ենք ստանում»․ Ռոման Երիցյան
13317:24
«Նիկոլ Փաշինյանը շուն-շանգյալ է անվանում քաղաքացիներին․ ձեզ չանհանգստացրե՞ց այդ հանգամանքը»․ հարց՝ Անահիտ Մանասյանին (տեսանյութ)
11116:48
«Առաջիկա ընտրություններում չեմ մասնակցելու որպես պատգամավորության թեկնածու»․ Անի Սամսոնյան
10616:30
«Հարցին պետք է մոտենալ առավելագույն լրջությամբ»․ Միհրան Մախսուդյան
10816:18
«Ընտրության գնալուց առաջ լավ հիշեք այս պատկերները»․ Մանուել Մանուկյան
14415:48
«Քոչարյանական քարոզչական կոյուղու կեղտաջրերը կրկին վարարել էին»․ Արմեն Աշոտյան
16915:36
«Վեդիում տեղի են ունենում հակաիրավական գործընթացներ»․ Արփինե Խաչատրյան (տեսանյութ)
17115:30
