Հինգշաբթի, 21 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Էլ դիմանալու տեղ չկա»․ Արշակ Աբրահամյան

«Էլ դիմանալու տեղ չկա»․ Արշակ Աբրահամյան
396
Երկուշաբթի, 11 սեպտեմբերի, 2023 թ., 09:36

Արցախի «Արդարություն» կուսակցության ԵԿ նախագահ Արշակ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարդկանց համար այս ամենը այլևս անտանելի է…
Հետևություններ արեք ինքներդ և ամեն մեկը թող իր համար որոշում կայացնի սեփական ճակատագրի վերաբերյալ։ Ոչ մեկը պարտավոր չէ սեփական առողջությունը, կյանքը և ճակատագիրը զոհաբերել հանուն քաղաքական կեղտոտ խաղերի։ Արցախում մարդիկ բազմիցս շատ հստակ արտահայտել են իրենց դիրքորոշումը որ չեն ցանկանում մնալ ադրբեջանի կազմում։ Արդեն 9 ամիս շրջափակման մեջ գտնվելով մարդկանց առողջական վիճակը վատացել է, հյուծվել են, նյարդերը արդեն տեղի են տալիս և պետք է իրավիճակը հստակեցվի ու մարդկանց հարցերը լուծվեն։ Հակառակ պարագայում այնպես չլինի, որ ձմեռվա ցրտին մարդիկ ստիպված բռնեն գաղթի ճանապարհը և Արցախը հայաթափվի…
Էլ դիմանալու տեղ չկա։ Մարդիկ լաբորատոր ճագարներ չեն, որ գերտերությունները ոնց ուզենան իրենց նպատակների համար օգտագործեն։
Պարոնայք ծանրակշիռ դերակատարներ, ինչ անում եք արագացրեք, թե չէ սոված և հյուծված, գիշերվա ցրտին անձրևի տակ 200 գրամ հացի համար ժամերով հերթ կանգնած մարդկանց ցասումը չեք կարողանալու կառավարել և զսպել։ Ձեր անկարողության պատճառով հրաշք Արցախը վերածվում է Սոմալիի + Եմենի + Կամբոջայի + Վիետնամի նման մի երկրի, որտեղ ժողովուրդը բառացիորեն տանջամահ է լինում»։

Աղբյուրը`   Արշակ Աբրահամյան