Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Կեղծ տեղեկություն են տարածում՝ իբր Հայկ Մարությանը հրաժարվել է բանավեճից»․ Կարապետյան

«Կեղծ տեղեկություն են տարածում՝ իբր Հայկ Մարությանը հրաժարվել է բանավեճից»․ Կարապետյան
377
Երկուշաբթի, 11 սեպտեմբերի, 2023 թ., 15:24

«Փաստերի ստուգման հարթակի» նախկին գլխավոր խմբագիր Հակոբ Կարապետյանի գրառումը. «Իշխանական քարոզիչները հիմա էլ կեղծ տեղեկություն են տարածում, իբր Հայկ Մարությանը հրաժարվել է բանավեճից։ Իրականում, Հայկ Մարությանը պատրաստ է մասնակցել ցանկացած բանավեճի, որի անկողմնակալությունը կասկածի տակ չի դրվի։
Հանրային հեռուստաընկերության բանավեճի հրավերում նշվում է, որ դրա վարողներից մեկը Պետրոս Ղազարյանն է, որը անկողմնակալ մոդերատոր լինել չի կարող. նա բազմիցս իր հարցազրույցներում ցույց է տվել իր կողմնակալությունը հօգուտ գործող իշխանության՝ մասնավորապես նախընտրական այս շրջանում առավելություն տալով ՔՊ-ի թեկնածուին և հակաքարոզչություն անելով ի վնաս Հայկ Մարությանի։ Բացի դրանից, պարոն Ղազարյանի կինը՝ Ժաննա Ալեքսանյանը, ԿԳՄՍ նախարարն է, ՔՊ քաղաքական թիմի անդամ, և այս հանգամանքը շահերի բախում է ստեղծում բարեխիղճ լրագրության տեսանկյունից»։

Աղբյուրը`   Հակոբ Կարապետյան