«Ինչո՞ւ եք ռուսների հետ հարաբերությունները լարում` նման իրավիճակում». Պետրոս Ղազարյանը` Նիկոլ Փաշինյանին
![]() 561 Երկուշաբթի, 11 սեպտեմբերի, 2023 թ., 22:30 «Ի՞նչ է կատարվում հայ-ռուսական հարաբերություններում, առաջին անգամ մեր դեսպանին կանչում են ԱԳՆ և բողոքի նոտա տալիս, Հռոմի ստատուտի վավերացումը, Ձեր տիկնոջ այցը Կիև, հայ-ամերիկյան զորավարժությունները շատ լուրջ քննադատությունների արժանացան Ռուսաստանի կողմից: Ինչո՞ւ ենք մենք գրգռում Ռուսաստանին, սրում նրա հետ հարաբերությունները այն պարագայում, երբ սահմանին իրավիճակը շատ բարդ է և մենք պատերազմին մոտ ենք»,- ՀՀ վարչապետին հարց հղեց Պետրոս Ղազարյանը: Փաշինյանը պատասխանեց, որ իր կնոջ այցն Ուկրաինա պետք չէ քաղաքականացնել, դա անհարկի քաղաքականացվում է և իր կինը երկար ժամանակ ներգրավված է «Առաջին տիկինների և ջենթլմենների միջազգային գործընկերության» մեջ։ «Նա դրա շրջանակներում մասնակցում է միջոցառումների, նման միջոցառում նաև Հայաստանում է նախատեսված։ Այստեղ չեմ կարծում, որ քաղաքական հետևություններ անելու անհրաժեշտություն կա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նա նաև նշեց, որ Հռոմի ստատուտն իրենց կառավարության օրոք չի ստորագրվել, այն չի վավերացվել հակասությունների պատճառով, որոնք շտկվել են: «2021 և 2022 թվականներին մենք ոչ Հռոմի ստատուտ էինք վավերացնում, ոչ ԱՄՆ-ի հետ զորավարժություններ էինք անում, ոչ էլ իմ կինն այցելել էր Ուկրաինա, բայց մենք սահմանին ունեցանք պատերազմական իրավիճակ։ Պետք է արձանագրեմ, որ այդ գործընթացն ամենևին կապված չէ ՀՀ-ՌԴ հարաբերությունների հետ, այլ կապված է սահմանի լարված իրավիճակի հետ։ Հռոմի ստատուտի վավերականացումը մենք մեկնարկել ենք 2022թ․ դեկտեմբերին, սակայն մեր ընթացակարգերով այն որոշակի ժամանակ է տանում և, ցավոք, վատ համընկնումներ ունեցավ ՌԴ-ի և Հաագայի քրեական դատարանի հարաբերությունների համատեքստում։ Մենք հասկանում ենք, որ վատ, անհանգստացնող կոնտեքստներ են ձևավորվում, բայց մյուս կողմից մենք չենք կարող մեր հարաբերությունները և մեր պարտավորությունները սառեցնել մեր մյուս գործընկերների հետ»,- հավելեց նա։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
