«Հայկ Մարությանի հետ քաղաքական ընկերությունը լավ ժամանակների ընկերություն էր». Փաշինյան
![]() 431 Երեքշաբթի, 12 սեպտեմբերի, 2023 թ., 00:00 «Հանրային հեռուստաընկերության» եթերում Պետրոս Ղազարյանը նկատեց՝ Հայկ Մարությանը հայտարարում է, որ իշխանությունը շեղվել է հեղափոխության գծից: Ի պատասխան Փաշինյանն ասաց. «Դա ինձ համար տարօրինակ պնդում է, ես Հայկ Մարությանից երբեք չեմ լսել, որ մենք շեղվել ենք հեղափոխության ճանապարհից: Նա իմ թիկունքից է հարվածել, մինչդեռ Տիգրան Ավինյանն իմ թիկունքին կանգնած է եղել: Նույն Հայկ Մարությանը քաղաքապետի պաշտոնը լքելուց հետո հայտնվել է բեմահարթակի վրա և բեմահարթակից հենց նման հայտարարություններ է արել: Բայց ես կարծում եմ, որ Հայկ Մարությանը իր բեմական կարիերայում առաջին անգամ է, որ քաղաքական ժանրի հումոր է անում և դրա բովանդակությունը չի համաձայնեցնում այդ հումորի օբյեկտների և հերոսների հետ: Սա վկայում է այն մասին, որ Հայաստանը հեղափոխական արժեքներից չի շեղվել, այլապես, ինչպես նախկինում, մեր գործընկերները բեմերից հումոր անելուց նախապես թույլտվութուն կստանային իշխանությունից, օլիգարխներից և մյուսներից... ...Նա ինձ մոտ է եկել և ինձնից է խնդրել աջակցություն Երևանի քաղաքապետի ընտրություններում թեկնածու դառնալու համար և այդ աջակցությունն ստացել է ինձնից՝ պատրաստակամություն հայտնելով ՔՊ կուսակցության անդամ դառնալու և հավաստիացնելու, որ ինքը գալիս է այս թիմը ուժեղացնելու: Բայց մինչև օրս ես իրենից որևէ բացատրություն չեմ լսել, որ մենք հեղափոխության արժեքներից շեղվել ենք: Դա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը... Ըստ էության, մենք քաղաքական համընթաց պրոցեսներ ենք տարել մի ժամանակաշրջանում, երբ հեղափոխություն էր իրականացվել, կառավարող թիմը ոչ մի պրոբլեմ չուներ, գործնականում այդ ողջ շրջանում Հայկ Մարությանն ամեն ինչ անում էր, որ լինի ավելի մոտիկ և այդ մոտիկությունն արձանագրելու համար կուսակցության անդամ դառնալու դիմում գրեց: Ես լիարժեք վստահությամբ եմ վերաբերվել իր այդ՝ մոտիկ լինելու ցանկությանը՝ ի հեճուկս մեր թիմակիցների, որ ասում էին՝ նա գալիս է որպես գաստրալյոր և իրադրության փոփոխության դեպքում նա հին սցենարը մի կողմ է շպրտելու: Պետք է ասեմ, որ զուտ մարդկային առումով ես հիմա շատ դժվարությամբ եմ նայում իմ շատ գործընկերների աչքերին, որոնք ժամանակին այդ զգուշացումն անում էին: Ստացվեց, որ այդ քաղաքական ընկերությունը, որ Հայկ Մարությանն ամեն ինչ արեց, որ տեղի ունենա, դա լավ ժամանակների ընկերություն էր: Մինչդեռ տրամաբանություն այն էր, որ իրական ընկերությունը պետք էր հենց վատ ժամանակների դժվարությունները հաղթահարելու համար: Սակայն պարզվեց, որ հենց առաջին դժվարության ժամանակ Հայկ Մարությանը ինչպիսի հեշտությամբ մտել էր «Քաղաքացիական պայմանագիր», նույնպիսի հեշտությամբ այնտեղից դուրս գալու դիմում գրեց: Սա ինձ համար ոչ այնքան քաղաքական, որքան մարդկային իրավիճակ է և իսկապես այս իրավիճակի նկատմամբ կա խորն ափսոսանքի զգացողություն»: |

«Հյուսիսային Աֆրիկայից եկող տաք օդային զանգվածները շարժվում են դեպի Եվրոպա»․ Լևոն Ազիզյան
6212:48
Աջափնյակում սպանության գործով 1 անձ կալանավորվել է, 5-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք
5812:42
«Ում պատմես այս թալանի մասին, չի հավատա»․ Արթուր Չախոյան (տեսանյութ)
5812:24
«Տեր Օշինին խորհուրդ եմ տալիս խելքը գլուխը հավաքել». Ռուբեն Ռուբինյան
7612:18
«Վերջում պաշտոնյաները կստորագրեն անորակ փոսալցման աշխատանքների ավարտական ակտերի տակ»․ Արմենակ Դանիելյան (տեսանյութ)
7011:42
Սևանում պայմանագրային զինծառայողին սպանել են աղջկա պատճառով. մանրամասներ
12610:18
««Բալահովիտ-1» ընկերությունը թող մի հատ իրան կարգի բերի». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
12210:12
«Առաջնագիծը, ամրաշինական կառույցները բաց են միայն իշխանական քարոզչության և ադրբեջանցիների համա»․ Տիգրան Աբրահամյան
10610:06
