«Հայաստանի Հանրապետությունն Արցախի Հանրապետությունը չի ճանաչել որևէ այլ պետության կազմում». Արա Պողոսյան
![]() 552 Երեքշաբթի, 12 սեպտեմբերի, 2023 թ., 18:54 Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հարցազրույցում այսօր արդեն պնդել եմ, հիմա էլ ասեմ՝ Պուտինը երբ ասում է, որ Հայաստանը ճանաչել է Արցախը Ադրբեջանի կազմում, իրականում մանիպուլյացիայի արդյունք է, որովհետև Փաշինյան Նիկոլն է ճանաչել, վերջինիս ծառաներն են ճանաչել, բայց Հայաստանի Հանրապետությունը չի ճանաչել։ Որպեսզի Հայաստանի Հանրապետությունր ճանաչի, նախ պետք է ստորագրվի համաձայնագիր, որը պետք է ուղարկվի ՀՀ Սահմանադրական դատարան նախնական եզրակացություն ստանալու համար, և միայն դրական եզրակացություն ստանալուց հետո ՀՀ Ազգային ժողովում դրվի քվեարկության։ Այստեղ էլ համապատասխան ձայներ ապահովելուց հետո նոր միայն իրավաբանորեն կարելի է ասել, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչել է։ Ի դեպ՝ համացանցում կա Հեյդար Ալիևի հայտարարությունը, որտեղ նա նշում է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի համար կորսված է, բայց դրանից հնարավոր չէ եզրակացություն անել, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղը ճանաչել է որպես իր կազմից դուրս միավոր։ Աղբյուրը` Արա Պողոսյան |

Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
5617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
11117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
8717:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
15216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
16516:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
24015:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
18714:54
«Ինչպե՞ս անել, որ Նիկոլը հունիսի 7-ին հեռացվի»․ Սամվել Ֆարմանյան
15114:36
