Արմեն Աշոտյանի նոր հոդվածը՝ կալանավայրից
![]() 417 Չորեքշաբթի, 13 սեպտեմբերի, 2023 թ., 12:50 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից Հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս ճգնաժամի ֆոնին թե հայկական, թե ռուսական մեդիատիրույթում հայտնվում են տարաբնույթ պերսոնաժներ, որոնք ստանձնելով զանազան ամպլուաներ, իրականում միայն խորացնում են հանրային տիրույթում սերմանվող անվստահության մթնոլորտը և նպաստում թեժացող լարվածության աճին: Սա է պատճառը, որ ստիպեց ինձ ուշադրություն դարձնել հայկական մեդիայում պարբերաբար հայտնվող մի ռուս «փորձագետի» հերթական զեղումներին, որոնցից ստացված մասնավոր տպավորություններից կարելի է ախտորոշել ավելի ազդեցիկ շրջանակներ, որոնց գործունեությունը «հայամետության» շղարշի ներքո իրականում կարելի է դիտարկել՝ որպես հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների դագաղի վրա սեփական մեխը խփելու փորձ: Այդպիսին է «առաջատար փորձագետի» կողմից ներկայացված, իր երևակայական «հայամետության» համար իբր տուժած, իսկ իրականում միջազգային քաղաքականությունից վիճակագրական սխալի շրջանակներում պատկերացումներ ունեցող Միխայիլ Ալեքսանդրովը, ում վերջին հարցազրույցում Նիկոլի «հինգերորդ կետը» փրկելու ջանասիրությանը կնախանձեր անգամ Ալեն Սիմոնյանի և Հովիկ Աղազարյանի մտավոր կարողությունների խաչասերումից առաջացած արհեստական բանականությունը: Սխեման շատ պարզ է: Նիկոլը փորձում է փախցնել Հայաստանը դեպի Արևմուտք: Իրական Արևմուտքի դուռ Հարավային Կովկասում չկա, ուստի Նիկոլը Բրյուսելի անվան տակ՝ Հայաստանը տանում է դեպի Անկարա, իսկ դե, Անկարայի հետ Մոսկվան այնքան մեծ օրակարգ ունի, որ Հայաստանի խնդիրները կդիտարկվեն մնացածի շարքում՝ Լիբիա, Սիրիա, ուկրաինական պատերազմ, ատոմային էներգետիկա, գազային հաբ, և այլն: Վերոնշյալ «առաջատար» փարձագետը տվյալ սխեմայի սպասարկո՞ւն է, թե՞ նիկոլական ՊՈԱԿ-ի արտահաստիքային աշխատող, կամ թե ադրբեջանական համապատասխան ծառայությունների կողմից վարձված հերթական ՀՀ-ասեր, կդժվարանամ հիմա ասել: Սակայն շատ սիմպտոմատիկ է, որ Փաշինյանին մաքրելու փնթի ջանքերին զուգահեռ՝ տվյալ անձնավորությունը կատարյալ անհեթեթություններ է զառանցում Սերժ Սարգսյանի վարած Արցախյան բանակցությունների վերաբերյալ: Տվյալ կենսաբանական սուբստանցիայի մակարդակը և գիտելիքները գնահատելու համար բավական է հիշեցնել, որ Մադրիդյան սկզբունքներն ընդունվել են 2007 թվականին, երբ Հայաստանի նախագահը Սերժ Սարգսյանը չէր: Իրականում Մադրիդյան սկզբունքներն Արցախի հարցի կարգավորման համար լավագույն հիմքն էին, որ ներառում էին և երաշխավորում հայկական կարմիր գիծը՝ երաշխավորված և պարտադիր իրավական ուժ ունեցող Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Պատահական չէր, որ հենց Մադրիդյան սկզբունքների հիման վրա լրամշակվեց և ամրապնդվեց Սերժ Սարգսյանի օրոք այն փաթեթը, որը 2009 թվականին ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների կողմից ստացավ «Հիմնարար սկզբունքներ և տարրեր» անվանումը: Սակայն այսքան «առաջատար» ռուս փորձագետը չի սահմանափակվում դրանով: Հաջորդ տգետ և հիմարների համար նախատեսված «փաստարկն» այն է, որ Հայաստանն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել է 1991 թվականին, և Նիկոլը ոչ մի նոր վատ բան չի արել: Հայերին հիմարացնելու տխմար փորձ անող սույն «էքսպերտը» մոռանում է նշել, որ Հայաստանի ոչ մի ղեկավար մինչև Փաշինյանը չէր ճանաչում Արցախն Ադրբեջանի կազմում, և վերջինիս տարածքային ամբողջականությունը բացարձակ կապ չունի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հետ: Նման «բլթոցների» և հիմարությունների շարանը սույն «հայամետ» կոչվածի հարցազրույցներից կարող եմ երկար շարունակել, սակայն կարծում եմ, որ այսքանը բավարար էր հիմնավորելու համար թե Արցախի հարցով, թե հայ-ռուսական հարաբերությունների մասով պարբերաբար դաշտ նետվող աղբի ողջ սնանկությունը: Մտահոգված լրատվամիջոցներին իմ խնդրանքը. դադարեք հիմարներին հայտնի դարձնել, մանավանդ, երբ հայտնի է, թե որտեղից են աճում այդ հիմարների ականջները: |

«Հայերի 10 տոկոսն է հետաքրքրված ներքաղաքական և աշխարհաքաղաքական խնդիրներով»․ Մանուշ Եսայան
7417:30
«Տարօրինակ զանգեր ենք ստանում»․ Ռոման Երիցյան
13317:24
«Նիկոլ Փաշինյանը շուն-շանգյալ է անվանում քաղաքացիներին․ ձեզ չանհանգստացրե՞ց այդ հանգամանքը»․ հարց՝ Անահիտ Մանասյանին (տեսանյութ)
11116:48
«Առաջիկա ընտրություններում չեմ մասնակցելու որպես պատգամավորության թեկնածու»․ Անի Սամսոնյան
10616:30
«Հարցին պետք է մոտենալ առավելագույն լրջությամբ»․ Միհրան Մախսուդյան
10816:18
«Ընտրության գնալուց առաջ լավ հիշեք այս պատկերները»․ Մանուել Մանուկյան
14415:48
«Քոչարյանական քարոզչական կոյուղու կեղտաջրերը կրկին վարարել էին»․ Արմեն Աշոտյան
16915:36
«Վեդիում տեղի են ունենում հակաիրավական գործընթացներ»․ Արփինե Խաչատրյան (տեսանյութ)
17115:30
