Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

««Խաղաղության» փաստաթղթի վերաբերյալ «մեկնաբանություններ» անելը մտավ գրեթե վերջին փուլ». Աննա Կոստանյան

««Խաղաղության» փաստաթղթի վերաբերյալ «մեկնաբանություններ» անելը մտավ գրեթե վերջին փուլ». Աննա Կոստանյան
482
Հինգշաբթի, 14 սեպտեմբերի, 2023 թ., 16:30

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ըստ Փաշինյանի այսօրվա կառավարության նիստի հայտարարության՝ Ադրբեջանից ստացել են խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ մեկնաբանություններ։
Խոսքում հերթական անգամ ալիևյան ձևակերպումով շեշտեց «Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներ» արտահայտությունը, «հումանիտար բանակցություններում և քննարկումներում» բեռը թողեց Արցախի իշխանության վրա, բառացիորեն ասելով՝ գնացեք ու լեզու գտեք Բաքվի բռնապետի հետ։
Հայաստանի և Ադրբեջանի սահմանային լարվածությունը երկուստեք (ալիև-փաշինյան) խորացնելու, վերածելու են մասշտաբային պատերազմի, հետո կասի՝ դե դիմադրելու ուժ չունենք, ստիպված պետք է ստորագրեմ Ալիևի պարտադրանքը, այսինքն՝ ամբողջական ու անվերապահ կապիտուլյացիա․․․․
«Խաղաղության» փաստաթղթի վերաբերյալ «մեկնաբանություններ» անելը մտավ գրեթե վերջին փուլ․․․»:

Աղբյուրը`   Աննա Կոստանյան