«Հայ ազգը ոչ մեկին մեղադրելու տեղ չունի». Արգիշտի Կիվիրյան
![]() 482 Ուրբաթ, 15 սեպտեմբերի, 2023 թ., 00:30 Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը գրում է. «Հիմա, եթե ասենք, Արտուշ պապին Լեյլա տատու ձեռը բռնած գնա ու պարսատիկով ջարդի Ծառուկյան Գագիկի պատուհանը, ապա պետք ա պատրաստ լինի, որ առյուծներով ընկնելու են հետևից ու շատ դաժան գզեն։ Ու վ պրինցիպե, դա կլինի արդար։ Ազգերի պարագայում էլ ա տենց, եթե բզբզում ես մեղվի փեթակը, ապա պետք ա դրանից հետո կանգնես ու մինչև վերջ բոյ տաս, այլ ոչ թե ինչ-որ պահից սկսած քեզ դնես անմեղսունակի տեղ, թե բա հոգնել եմ, սպառվել եմ և այլն։ Հեռավոր 1988 թվականին, երբ հայ ազգը մտավ Արցախյան շարժման տակ, ինքը պետք ա հասկանար, որ այս տարածաշրջանում ինքն էլ հետդարձ ու հանգիստ կյանք երբևիցե չի ունենալու, կամ պետք ա հա բոյ տա, կամ պետք ա ի սկզբանե չմտներ սրա տակ։ Իսկ իրականում դեռ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ հայաստանցիների համարյա մեկ երրորդը թաթարյախի նախընտրեց արտագաղթել, իսկ դե այստեղից իրական մասնակիցների թիվն էլ մի 20 հազարը չանցավ։ Իմանալով հայ ազգի ունակությունները ու հոգեբանական կերտվածքը, հենց դրա համար էլ Կարեն Սերոբիչը փորձում էր հայ ազգին այդ ամենից հետ պահել, քանի որ, իր բնորոշմամբ, հայերը նման են 6-7 տարեկան երեխայի, շուտ ոգևորվում են ու արագ էլ սպառվում։ Բայց դե, այդ մարդուն լսող չկար՝ արյունը, իսկ ավելի ճիշտ մարդկանց փորերի ք***ը եռում էր ու եռում։ Այնպես որ, հայ ազգը ոչ մեկին մեղադրելու տեղ չունի, քանի որ ոնց որ 2018 թվականի իրադարձություններին, այնպես էլ 1988 թվականի իրադարձություններին հայությունը մասնակցել է ազգովի՝ իսկ ազգը, ոնց որ մարդը, վերջիվերջո պետք է պատասխանատու լինի իր ցանկացած քայլի համար, թեկուզ եթե անգամ խորապես չի գիտակցել, թե ինչ ա անում։ Հույս ունենանք, որ մի հարյուր տարի անց գոնե ձեր թոռները, եթե իհարկե, այս ազգը այս անգամ պլստա, չեն կանգնի լրիվ նույն փոցխի վրա ու դաժանագույն կերպով չեն ուտի իրենց ճակատին, ոնց որ հայ ազգը արդեն երկու անգամ արել ա վերջին 150 տարվա մեջ։ Հուշեր թողեք, որպեսզի ձեր թոռները մի հարյուր տարի անց նորից հա իրենց կամքից անկախ Եռաբլուրներ չլցնեն ու հետո վերջում չբղավեն, թե բա՝ հանուն ինչի»: Աղբյուրը` Արգիշտի Կիվիրյան |

«Հայերի 10 տոկոսն է հետաքրքրված ներքաղաքական և աշխարհաքաղաքական խնդիրներով»․ Մանուշ Եսայան
7417:30
«Տարօրինակ զանգեր ենք ստանում»․ Ռոման Երիցյան
13317:24
«Նիկոլ Փաշինյանը շուն-շանգյալ է անվանում քաղաքացիներին․ ձեզ չանհանգստացրե՞ց այդ հանգամանքը»․ հարց՝ Անահիտ Մանասյանին (տեսանյութ)
11116:48
«Առաջիկա ընտրություններում չեմ մասնակցելու որպես պատգամավորության թեկնածու»․ Անի Սամսոնյան
10616:30
«Հարցին պետք է մոտենալ առավելագույն լրջությամբ»․ Միհրան Մախսուդյան
10816:18
«Ընտրության գնալուց առաջ լավ հիշեք այս պատկերները»․ Մանուել Մանուկյան
14415:48
«Քոչարյանական քարոզչական կոյուղու կեղտաջրերը կրկին վարարել էին»․ Արմեն Աշոտյան
16915:36
«Վեդիում տեղի են ունենում հակաիրավական գործընթացներ»․ Արփինե Խաչատրյան (տեսանյութ)
17115:30
