Ավինյանի ընտանիքը Նորք-Մարաշում 1000 քմ հողամասը ձեռք է բերել շուկայականից տասնապատիկ էժան
![]() 375 Ուրբաթ, 15 սեպտեմբերի, 2023 թ., 14:12 Երևանի քաղաքապետի տեղակալ, ավագանու ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» առաջին համար Տիգրան Ավինյանի ընտանիքը շարունակում է գույքային էական բարելավում ունենալ։ Ավելի վաղ փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնելիս նրա մտերիմները, նույնիսկ աշխատակազմի որոշ նախկին անդամներ ներգրավվել էին արտադրական կանեփի բիզնեսում, գրում է «ՍիվիլՆեթ»-ը՝ հավելելով, որ Ավինյանի մայրը բնակարան էր ձեռք բերել Երևանի կենտրոնում, ինչպես նաև մեծ հողեր Արմավիրի մարզում։ Տիգրան Ավինյանի հայրը՝ Արմեն Ավինյանը, անցյալ տարի 1000 քառակուսի մետր մակերեսով հողամաս է գնել Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում։ Առքուվաճառքի այդ պայմանագրով ֆիքսված գինն ավելի շատ նման է նվիրատվության։ 1000 քմ հողամասը Երևանում՝ 10,5 մլն դրամով 2022-ի սեպտեմբերի 30-ին Արմեն Ավինյանը Արա Սիսեռյանի հետ կնքել է հողամասի առքուվաճառքի պայմանագիր։ Ավինյանը ձեռք է բերել Նորք-Մարաշ վարչական շրջանի Գարեգին Հովսեփյան փողոցում գտնվող 1000 քմ հողամաս։ Արա Սիսեռյանը Վարագ Սիսեռյանի հայրն է, որը փոխվարչապետի աշխատակազմի ղեկավարն էր, երբ Տիգրան Ավինյանն էր այդ պաշտոնին։ Վարագ Սիսեռյանը փոխվարչապետի գրասենյակի ղեկավարի պաշտոնը թողեց 2020-ի նոյեմբերի 16-ին՝ Նիկոլ Փաշինյանի մի գրառումից հետո, նաև կուսակցությունից դուրս գալու դիմում ներկայացնելու մասին էր հայտարարել։ Արա Սիսեռյանը Արմեն Ավինյանին 1000 քմ մակերեսով հողամասը վաճառել է ընդամենը 10,5 մլն դրամով։ Սա Երևանում նման մակերեսով հողի վաճառքի շուկայական գնից ակնհայտորեն տարբերվող գին է, չափազանց էժան։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

«Հայերի 10 տոկոսն է հետաքրքրված ներքաղաքական և աշխարհաքաղաքական խնդիրներով»․ Մանուշ Եսայան
7417:30
«Տարօրինակ զանգեր ենք ստանում»․ Ռոման Երիցյան
13317:24
«Նիկոլ Փաշինյանը շուն-շանգյալ է անվանում քաղաքացիներին․ ձեզ չանհանգստացրե՞ց այդ հանգամանքը»․ հարց՝ Անահիտ Մանասյանին (տեսանյութ)
11116:48
«Առաջիկա ընտրություններում չեմ մասնակցելու որպես պատգամավորության թեկնածու»․ Անի Սամսոնյան
10616:30
«Հարցին պետք է մոտենալ առավելագույն լրջությամբ»․ Միհրան Մախսուդյան
10816:18
«Ընտրության գնալուց առաջ լավ հիշեք այս պատկերները»․ Մանուել Մանուկյան
14415:48
«Քոչարյանական քարոզչական կոյուղու կեղտաջրերը կրկին վարարել էին»․ Արմեն Աշոտյան
16915:36
«Վեդիում տեղի են ունենում հակաիրավական գործընթացներ»․ Արփինե Խաչատրյան (տեսանյութ)
17115:30
