Չհրկիզվող պահարանը մինչև ՏԸՀ նիստն արդեն բացված է եղել․ «Ականատես»

Դիտարկման արդյունքներ
Քվեարկության նախապատրաստական փուլ (07:00 -08:00)
Դիտարկված 30 տեղամասերում քվեարկության նախապատրաստման և տեղամասերի բացման գործընթացը հիմնականում կազմակերպվել է սահմանված ընթացակարգերին համապատասխան, առանց լուրջ խախտումների։
Ընտրական տեղամասեր «Ականատեսի» դիտորդների մուտք գործելու հետ կապված խոչընդոտ չի գրանցվել:
Երկու տեղամասում նկատվել է կողմնակի անձանց ներկայություն: 4/34 տեղամասում ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի շտաբի պետը մոտեցել է Տեղամասային ընտրական հանձնաժողովի (ՏԸՀ) անդամներից մեկին և զրուցել վերջինիս հետ, սակայն մեկ րոպե անց նա հեռացվել է ընտրատեղամասից՝ դիտորդի առաջարկով։ 2/40 տեղամասում ևս գտնվել է կողմնակի անձ, որը զրուցել է ՏԸՀ նախագահի հետ, այնուհետ միասին մուտք են գործել քվեարկության սենյակ և շարունակել խոսել տեխնիկական սարքավորումների վերաբերյալ։ Դիտորդի հարցին, թե ո՞վ էր այդ անձը, արդյո՞ք իրավունք ուներ գտնվելու քվեարակության սենյակում, ՏԸՀ նախագահը պատասխանել է, որ նա դատախազի թիկնապահ է և քվեարկության կարգն էր հարցնում։
Արձանագրվել է երկու դեպք՝ 6/3 և 10/43 տեղամասերում, երբ չհրկիզվող պահարանը մինչև ՏԸՀ ժամը 07:00 նիստը արդեն իսկ բացված է եղել, ընդ որում՝ ոստիկանության մասնակցությամբ:
Դիտարկվածներից տեղամասերից 17-ը գնահատվել է դժվարամատչելի՝ տեղաշարժման (հենաշարժական) խնդիրներ ունեցող ընտրողների համար։
Որոշ տեղամասերում նկատվել է կահավորման և քվեարկության գաղտնիության ապահովման խնդիր՝ հիմնականում պայմանավորված ընտրատեղամասի և/կամ քվեարկության սենյակի անհաջող ընտրությամբ:
Դիտարկված ընտրատեղամասերն ընտրողների համար հիմնականում բացվել են ժամանակին:
Հիշեցնում ենք, որ քաղաքացիների ահազանգերի համար գործում է https://iditord.org/elections հարթակը։

«Արդյոք պատահական է այս դիպվածի և Սյունիքի ամենանեղ հատվածի համընկնումը». Գեղամ Օհանյան
3722:54
«Սպասեցին մինչև ներխուժած խմբի մնացած երկու անդամները լքեն ՀՀ-ի տարածքը, ու ԱԱԾ-ն հայտարարեց, որ տենց բան չկա». Արթուր Դանիելյան
5722:24
«ՀՀ պետական սահմանն ապօրինի հատել է բացառապես մեկ անձ. անհիմն են տեղեկությունները, որ եղել են մեկից ավելի անձինք». ՀՀ ԱԱԾ
5221:42
«Ադրբեջանը պատերազմի առիթներ ու պատճառներ է փնտրում». Հայկ Դեմոյան
6421:24
«Տեսակցեցի Անիին, առողջական վիճակը կայուն է, ինքը՝ ամուր». Անահիտ Ավանեսյան
6021:12
«Աբովյանում հանել են 44֊օրյայի զոհված զինվորների նկարներն ու տեղը խփել Արման Հովհաննիսյանի համերգի պաստառները». Դավիթ Վարդազարյան
7920:42
Կաթողիկոսն ընդունել է Արգենտինայից ժամանած պատվիրակությանը
6220:36
«Փաստացի հայ կինը դանակահարել է Նիկոլի բերած «խաղաղությանը»»․ Դերենիկ Մալխասյան
5420:24