ՄԻՊ-ն ստացել է ընտրական գործընթացին վերաբերող 72 հեռախոսազանգ
![]() 282 Կիրակի, 17 սեպտեմբերի, 2023 թ., 21:12 Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին Երևանի ավագանու ընտրության օրը՝ սեպտեմբերի 17-ին, ժամը 20:00-ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 72 հեռախոսազանգ: Խնդիրներից 23-ը Պաշտպանի աջակցությամբ ստացել է դրական լուծում։ ‼ Պաշտպանի հրամանով ստեղծված աշխատանքային խումբը նշված ժամանակահատվածում ուսումնասիրել է նաև լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում զետեղված 1586 հրապարակում։ Աշխատանքային խմբի կողմից վեր հանված խնդիրները հիմնականում վերաբերել են տեղամասային կենտրոնների վերաբերյալ ծանուցված չլինելուն, այլ հասցեում հաշվառում ունենալուն, սակայն ընտրության օրն իրենց նախընտրած վայրում ընտրական իրավունքն իրացնելու խնդրին, անձնագիր չունենալու, դրա վավերականության ժամկետը լրացած լինելու պարագայում այլ փաստաթղթով ընտրություններին մասնակցելու հնարավորությանը, կացության կարգավիճակ ունենալու դեպքում ընտրացուցակներում տվյալների բացակայության պատճառով ընտրական իրավունքն իրացնել չկարողանալուն, տեղամասային ընտրական կենտրոններ ինքնուրույն ներկայանալու հնարավորություն չունեցող (անկողնային հիվանդ, ինքնուրույն տեղաշարժվելու խնդիր ունեցող) անձանց ընտրական իրավունքի իրացմանը, Երևանում 6 ամսից պակաս հաշվառում չունենալու դեպքում ընտրություններին մասնակցելու հնարավորությունից զրկված լինելուն, քվեարկության կարգին և ընտրատեղամասի մատչելիությանը։ Բացի այդ, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում բողոքներ են ներկայացվել նաև ընտրատեղամասերի մատչելիության հետ կապված։ Պաշտպանի ներկայացուցիչները տեղում մշտադիտարկում են իրականացրել Երևանի 10-ը ընտրատեղամասերում՝ ուսումնասիրելով դրանց մատչելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Արձանագրվել են մի շարք խնդիրներ՝ • տեսողական խնդիրներ ունեցող անձանց տրամադրվել են միայն բրայլյան գրեր, որոնց նրանք չեն տիրապետել, արդյունքում ստիպված են եղել դիմել օգնողներին, Օրվա ընթացքում արձանագրված խնդիրները կամփոփվեն և գրություններ կհասցեագրվեն պետական իրավասու մարմիններին: |

«Հայերի 10 տոկոսն է հետաքրքրված ներքաղաքական և աշխարհաքաղաքական խնդիրներով»․ Մանուշ Եսայան
7417:30
«Տարօրինակ զանգեր ենք ստանում»․ Ռոման Երիցյան
13317:24
«Նիկոլ Փաշինյանը շուն-շանգյալ է անվանում քաղաքացիներին․ ձեզ չանհանգստացրե՞ց այդ հանգամանքը»․ հարց՝ Անահիտ Մանասյանին (տեսանյութ)
11116:48
«Առաջիկա ընտրություններում չեմ մասնակցելու որպես պատգամավորության թեկնածու»․ Անի Սամսոնյան
10616:30
«Հարցին պետք է մոտենալ առավելագույն լրջությամբ»․ Միհրան Մախսուդյան
10816:18
«Ընտրության գնալուց առաջ լավ հիշեք այս պատկերները»․ Մանուել Մանուկյան
14415:48
«Քոչարյանական քարոզչական կոյուղու կեղտաջրերը կրկին վարարել էին»․ Արմեն Աշոտյան
16915:36
«Վեդիում տեղի են ունենում հակաիրավական գործընթացներ»․ Արփինե Խաչատրյան (տեսանյութ)
17115:30
