«Ես չեմ հիշում Երևանի ավագանու ընտրություններում նման ցածր ցուցանիշ». ԿԸՀ նախագահ
![]() 264 Կիրակի, 17 սեպտեմբերի, 2023 թ., 21:36 Երևանի ավագանու 2023 թվականի ընտրությունները մասնակցության ամենացածր ցուցանիշն են արձանագրել, հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։ «Ընտրությունների մասնակցության այս ցուցանիշը, թերևս, Երևանի համար ամենացածրն է։ Ես չեմ հիշում Երևանի ավագանու ընտրություններում նման ցածր ցուցանիշ։ Կարող եմ ասել, որ վերջին ընտրությունների մասնակցության դինամիկան գնացել է դեպի նվազման։ Ավելին, սա ընտրողների որոշումն է։ Եվ ինչպես քվեարկելն է ընտրողի իրավունքը, այնպես էլ չքվեարկելը։ Որպես ընտրական գործընթացներին մասնագիտորեն տիրապետող անձ՝ կարող եմ ասել, որ ազատ ու ժողովրդավարական ընտրությունները ողջ աշխարհում ունեն մասնակցության ցածր մակարդակ»,- ասաց Հովակիմյանը։ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 824 հազար 250 քաղաքացիներից 234 հազար 553 ընտրող կամ 28,46%-ը: |

«Հայերի 10 տոկոսն է հետաքրքրված ներքաղաքական և աշխարհաքաղաքական խնդիրներով»․ Մանուշ Եսայան
7417:30
«Տարօրինակ զանգեր ենք ստանում»․ Ռոման Երիցյան
13317:24
«Նիկոլ Փաշինյանը շուն-շանգյալ է անվանում քաղաքացիներին․ ձեզ չանհանգստացրե՞ց այդ հանգամանքը»․ հարց՝ Անահիտ Մանասյանին (տեսանյութ)
11116:48
«Առաջիկա ընտրություններում չեմ մասնակցելու որպես պատգամավորության թեկնածու»․ Անի Սամսոնյան
10616:30
«Հարցին պետք է մոտենալ առավելագույն լրջությամբ»․ Միհրան Մախսուդյան
10816:18
«Ընտրության գնալուց առաջ լավ հիշեք այս պատկերները»․ Մանուել Մանուկյան
14415:48
«Քոչարյանական քարոզչական կոյուղու կեղտաջրերը կրկին վարարել էին»․ Արմեն Աշոտյան
16915:36
«Վեդիում տեղի են ունենում հակաիրավական գործընթացներ»․ Արփինե Խաչատրյան (տեսանյութ)
17115:30
