Ստացվել է 10 հաղորդում, 8-ով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
![]() 301 Կիրակի, 17 սեպտեմբերի, 2023 թ., 22:24 ՀՀ քննչական կոմիտեն ամփոփել է 2023 թ․ սեպտեմբերի 17-ին անցկացված Երևան քաղաքի ավագանու ընտրությունների ընթացքում՝ ներառյալ քարոզարշավի և քվեարկության ողջ ժամանակահատվածում, առերևույթ ընտրական հանցագործությունների, ինչպես նաև ընտրություններին առնչվող այլ բնույթի առերևույթ հանցագործությունների դեպքերի վերաբերյալ մինչև ժամը 20:00-ն ընկած ժամանակահատվածում ստացված հաղորդումների քրեաիրավական շարժընթացը և այդ կապակցությամբ կատարված աշխատանքները։ Ըստ այդմ՝ Երևան քաղաքի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում, այսինքն՝ 2023 թվականի օգոստոսի 23-ից մինչև սեպտեմբերի 15-ն ընկած շրջանում, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն և վարչական շրջանների քննչական բաժիններ ստացվել և ուսումնասիրվել է ընտրությունների ընթացքում առերևույթ ընտրական հանցագործությունների, ինչպես նաև ընտրություններին առնչվող այլ բնույթի առերևույթ հանցագործությունների դեպքերի վերաբերյալ 8 հաղորդում։ Նշված բոլոր հաղորդումների առթիվ նախաձեռնվել են քրեական վարույթներ։ Մասնավորապես դրանցից՝ 4-ը նախաձեռնվել են ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 1-ին մասով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը), որոնք առնչվում են ընտրություններին մասնակցող քաղաքական տարբեր ուժերի պաստառները կամ այլ գույքը վնասելով քարոզչությանը խոչընդոտելուն, 2023 թ․ սեպտեմբերի 17-ին ՀՀ քննչական կոմիտեն ստացել է քվեարկության ընթացքում, այսինքն՝ ժամը 8:00-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում, ընտրական կամ ընտրությունների հետ կապված այլ բնույթի հանցագործությունների մասին 2 հաղորդում։ Նյութերի ուսումնասիրության արդյունքում կազմվել է դրանց առթիվ քրեական վարույթ չնախաձեռնելու արձանագրություն։ Հաղորդումներից մեկը վերաբերել է առերևույթ քաղաքացու կողմից մեկից ավելի անգամ քվեարկելուն, որով պարզվել է, որ կրկնաքվեարկությունը նույնականացման քարտը սարքավորման մեջ անցկացնելու հետ կապված տեխնիկական խնդրի արդյունք է։ Երկրորդ հաղորդումը վերաբերել է այլ բնույթի արարքի։ Առերևույթ հանցագործությունների վերաբերյալ նոր տվյալներ ստացվելու դեպքում ՀՀ քննչական կոմիտեն պարբերաբար հանրությանը տեղեկատվություն կտրամադրի դրանց, ինչպես նաև նախաձեռնված քրեական վարույթների նախաքննության արդյունքների վերաբերյալ։ |

«Հայերի 10 տոկոսն է հետաքրքրված ներքաղաքական և աշխարհաքաղաքական խնդիրներով»․ Մանուշ Եսայան
7417:30
«Տարօրինակ զանգեր ենք ստանում»․ Ռոման Երիցյան
13317:24
«Նիկոլ Փաշինյանը շուն-շանգյալ է անվանում քաղաքացիներին․ ձեզ չանհանգստացրե՞ց այդ հանգամանքը»․ հարց՝ Անահիտ Մանասյանին (տեսանյութ)
11116:48
«Առաջիկա ընտրություններում չեմ մասնակցելու որպես պատգամավորության թեկնածու»․ Անի Սամսոնյան
10616:30
«Հարցին պետք է մոտենալ առավելագույն լրջությամբ»․ Միհրան Մախսուդյան
10816:18
«Ընտրության գնալուց առաջ լավ հիշեք այս պատկերները»․ Մանուել Մանուկյան
14415:48
«Քոչարյանական քարոզչական կոյուղու կեղտաջրերը կրկին վարարել էին»․ Արմեն Աշոտյան
16915:36
«Վեդիում տեղի են ունենում հակաիրավական գործընթացներ»․ Արփինե Խաչատրյան (տեսանյութ)
17115:30
