Անդրանիկ Թևանյանը` կոալիցիա կազմելու մասին
![]() 713 Երկուշաբթի, 18 սեպտեմբերի, 2023 թ., 16:18 «Շատերին հետաքրքրում է՝ ինչպիսի տարբերակներ են հնարավոր Երևանում: Մենք ունենք այս կամ այն ուժի հետ համագործակցելու կոնկրետ սկզբունքներ, որոնք երեքն են. առաջին, որ պետք է գնահատական տրվի Փաշինյանի վարած քաղաքականությանը, որևէ պարագայում հնարավոր չտեսնի ՔՊ-ի հետ համագործակցությունը և երրորդ, դա ամբողջական իշխանափոխության մեր ծրագիրը կիսելն է»,- այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնել է «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանը՝ հավելելով, որ այս առումով իրենք բաց ենք քննարկումների համար: Լրագրողի հարցին՝ արդյոք քննարկումներ ունեցե՞լ են «Հանրային ձայն» ու «Ազգային առաջընթաց» կուսակցությունների հետ՝ կոալիցիա կազմելու համար, ասել է. «Որպես այդպիսին՝ ուղղակի բանակցություններ չկան: Մենք տեսել ենք հանրային տեսակետներ, ու մեր մոտեցումը հետևյալն է՝ պատրաստ ենք քննարկել համագործակցության բոլոր ձևաչափերն այն պարագայում, երբ ուժը կիսում է ամբողջական իշխանափոխության մեր մոտեցումները: Այլ կերպ ասած՝ մենք կարող ենք օգնել, որպեսզի այսինչ մարդը դառնա քաղաքապետ, բայց օբյեկտիվ հանգամանքներ կան, որը պետք է ընդունել»: |

Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
5617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
11117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
8717:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
15216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
16516:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
24015:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
18714:54
«Ինչպե՞ս անել, որ Նիկոլը հունիսի 7-ին հեռացվի»․ Սամվել Ֆարմանյան
15114:36
