Հինգշաբթի, 21 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

Արցախի «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում մահվան 5 դեպք է արձանագրվել. կան տասնյակ վիրավորներ

Արցախի «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում մահվան 5 դեպք է արձանագրվել. կան տասնյակ վիրավորներ
211
Երեքշաբթի, 19 սեպտեմբերի, 2023 թ., 19:42

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ կանայք, տարեցներ և երեխաներ: Այս մասին հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից:
Այս պահի դրությամբ ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում գտնվում է 80 վիրավոր, որից նախնական տվյալներով 15-ը քաղաքացիական անձիք են։ Ցավոք արձանագրվել է մահվան 5 դեպք։
Տեղեկացնում ենք, որ բժիշկների կողմից կատարվում է բոլոր հնարավոր բժշկական միջամտությունները՝ ծանր վիրավորների կյանքը փրկելու համար։