«Բոլորս պետք է հավաքվենք Հրապարակում»․ Անդրանիկ Թևանյան
![]() 429 Չորեքշաբթի, 20 սեպտեմբերի, 2023 թ., 10:18 «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան եթերում հանդես է եկել հայտարարությամբ։ «Մեր ձեռքերում է երկրի ապագան․ պետք է բոլորս ոտքի կանգնենք՝ անկախ տարաձայնություններից։ Արցախն օրերի կամ ժամերի խնդրի առաջ է կանգնած, եթե չկարողանանք պաշտպանենք, հաջորդը լինելու է Սյունիքը, հետո Սևանի տարածաշրջանը, Երևանը․․․ Մեր առաջարկը հետևյալն է՝ ժողովուրդը միասնաբար ոտքի է կանգնում․ պետք է իրականացնել համազգային գործադուլ և դասադուլ․ գործադուլը չի վերաբերում առաջնային նշանակության ոլորտներին։ Բոլորս պետք է հավաքվենք Հանրապետության Հրապարակում ու միասնաբար պարտադրենք Փաշինյանի հրաժարականը։ Քանի դեռ նա իշխանության է, ՀՀ-ն շանս չունի պաշտպանելու իր պետականությունը»,- ասել է նա։ Թևանյանը նշել է՝ նախնական որոշել են այսօր երեկոյան ժամը 19։00-ին մեծ հանրահավաք կազմակերպել Հրապարակում։ Աղբյուրը` Անդրանիկ Թևանյան |

Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
5617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
11117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
8717:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
15216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
16516:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
24015:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
18714:54
«Ինչպե՞ս անել, որ Նիկոլը հունիսի 7-ին հեռացվի»․ Սամվել Ֆարմանյան
15114:36
