«Հիմա գոնե այդտեղ մարդկանց անկեղծ ասեք, թե ինչ է սպասվում»․ Արգիշտի Կիվիրյան
![]() 951 Չորեքշաբթի, 20 սեպտեմբերի, 2023 թ., 17:12 Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պետք էր դեռ 2020 թվականին, ու առավել ևս հիմա Արցախի հայությանը շատ անկեղծ բացատրել, թե դեպի ուր են գնում գործընթացներն ու ինչի են հանգելու։ Ու այդ պարագայում ամեն մեկը ինքը կորոշեր ու դեռ թող որոշի լքել, թե մնալ Արցախում։ Բայց մարդիկ զբաղված էին Արցախում իշխանություն-ընդդիմություն խաղալով, ձեռի հետ էլ բուռն շինարարությունների էին նախաձեռնել՝ իրենց մշտական սխեմաներով փող քերելու համար։ Ընդ որում ես դեռ 2020 ուղիղ ասում էի, որ պետք չի մարդկանց հետ բերել, շենքեր սարքել, առանց ռուսների հետ հստակ պայմանավորվելու, թե չէ վերջում այդ շենքերը մնալու են ադր///ցիներին։ Հիմա գոնե այդտեղ մարդկանց շատ անկեղծ ասեք, թե ինչ ա սպասվում, ամեն ընտանիք թող ինքը որոշի, թե ինչ ա անելու, մնա, թե լքի Արցախը։ 30 տարի այդ մարդկանց օգտագործել եք ձեր քաղաքական ամբիցիաների համար, իրավիճակը հասցրել եք աղետի, հիմա գոնե ամենավերջում անկեղծ եղեք այն շարքային մարդկանց հետ, ովքեր Ստեփանակերտի քաղաքային գերեզմանոց լցնելուց զատ այդպես էլ մի քանի սերունդ կյանք չտեսան...»։ Աղբյուրը` Արգիշտի Կիվիրյան |

«Հայերի 10 տոկոսն է հետաքրքրված ներքաղաքական և աշխարհաքաղաքական խնդիրներով»․ Մանուշ Եսայան
7417:30
«Տարօրինակ զանգեր ենք ստանում»․ Ռոման Երիցյան
13317:24
«Նիկոլ Փաշինյանը շուն-շանգյալ է անվանում քաղաքացիներին․ ձեզ չանհանգստացրե՞ց այդ հանգամանքը»․ հարց՝ Անահիտ Մանասյանին (տեսանյութ)
11116:48
«Առաջիկա ընտրություններում չեմ մասնակցելու որպես պատգամավորության թեկնածու»․ Անի Սամսոնյան
10616:30
«Հարցին պետք է մոտենալ առավելագույն լրջությամբ»․ Միհրան Մախսուդյան
10816:18
«Ընտրության գնալուց առաջ լավ հիշեք այս պատկերները»․ Մանուել Մանուկյան
14415:48
«Քոչարյանական քարոզչական կոյուղու կեղտաջրերը կրկին վարարել էին»․ Արմեն Աշոտյան
16915:36
«Վեդիում տեղի են ունենում հակաիրավական գործընթացներ»․ Արփինե Խաչատրյան (տեսանյութ)
17115:30
