«Իրար վրա վերադրվել են 2 իրողություն, որոնք աշխատում են մեր դեմ». Ավետիք Չալաբյան
![]() 539 Չորեքշաբթի, 20 սեպտեմբերի, 2023 թ., 20:12 Հանրապետության հրապարակում ելույթ ունենալով՝ Ավետիք Չալաբյանը հայտարարեց. «Այսօր Արցախի պաշտպանության բանակի լուծարումով մենք կորցրեցինք Արցախը՝ որպես հայկական պետություն: Սկսած 44-օրյա պատերազմից մենք անընդհատ կորուստներ ենք կրում: Կորուստը հաջորդում է կորուստին և սրա վերջը չի երևում: Եթե մենք մի պահ փորձենք սառը գլխով վերլուծել, թե ինչի ենք մենք եկել հասել էս օրվան, ապա կհասկանանք, որ իրար վրա վերադրվել են 2 իրողություն, որոնք աշխատում են մեր դեմ: Մեկը աշխարհաքաղաքական իրողությունն է. տարածաշրջանի ավանդական անվտանգային համակարգը քանդվել է այն պահից սկսած, ինչ Ռուսաստանը ներքաշվել է ուկրաինական պատերազմի մեջ: Նա սկսել է տարածաշրջանում նահանջ ապրել: Էն, ինչը տեղի ունեցավ Արցախում երեկ, Ռուսաստանի համար մեծագույն խայտառակություն էր, որովհետև նա հանդիսանում էր արցախի հայերի անվտանգության երաշխավորներից մեկը: Նա պատրվակներ բերեց, որ Հայաստանն Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում, եթե Հայաստանը ճանաչել էր, ապա ինքը կարար չճանաչեր: Եվ երկրորդ իրողությունը այն իշխանությունն է, որ ղեկավարում է Հայաստանում, և որը եկել է՝ Արցախը հանձնելու համար»: |

«Հայերի 10 տոկոսն է հետաքրքրված ներքաղաքական և աշխարհաքաղաքական խնդիրներով»․ Մանուշ Եսայան
7417:30
«Տարօրինակ զանգեր ենք ստանում»․ Ռոման Երիցյան
13317:24
«Նիկոլ Փաշինյանը շուն-շանգյալ է անվանում քաղաքացիներին․ ձեզ չանհանգստացրե՞ց այդ հանգամանքը»․ հարց՝ Անահիտ Մանասյանին (տեսանյութ)
11116:48
«Առաջիկա ընտրություններում չեմ մասնակցելու որպես պատգամավորության թեկնածու»․ Անի Սամսոնյան
10616:30
«Հարցին պետք է մոտենալ առավելագույն լրջությամբ»․ Միհրան Մախսուդյան
10816:18
«Ընտրության գնալուց առաջ լավ հիշեք այս պատկերները»․ Մանուել Մանուկյան
14415:48
«Քոչարյանական քարոզչական կոյուղու կեղտաջրերը կրկին վարարել էին»․ Արմեն Աշոտյան
16915:36
«Վեդիում տեղի են ունենում հակաիրավական գործընթացներ»․ Արփինե Խաչատրյան (տեսանյութ)
17115:30
