«Խաչատուր Սուքիասյան, Գուրգեն Արսենյան․ եթե խոչընդոտեցիք գալու ենք ձեր մոտ»․ Թևանյան

Ինչպես արդեն հայտնել ենք, Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ Անդրանիկ Թևանյանը ներկայացրեց անհնազանդության ակցիաների ժամանակ վաղվանից մեկնարկող գործողությունները՝ նշելով, որ դրանք կազմակերպված իրականացնելու դեպքում մի քանի օրում իշխանափոխություն տեղի կունենա։
Նա կոչ արեց սկսել դասադուլ ու գործադուլ: «Դիմում եմ կոնկրետ անուններով, որ գործարարներն իմանան՝ եթե խոչընդոտեն կոլեկտիվների գործողությունները, դա համարելու ենք այդ գործարարների կողմից Փաշինյանի թուրքադրբջանական քաղաքականությանն աջակցություն․ Գագիկ Ծառուկյան, Վարդանյան եղբայրներ, Սամվել Ալեքսանյան, Սամվել Կարապետյան, ռուսական խոշոր ընկերություններ: Դուք 2018 թվականին նպաստել կամ առնվազն չեք խոչընդոտել, որ կոլեկտիվները մասնակցեն հանրահավաքներին, ինչի արդյունքում իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը երկիրը հասցրել է այս արհավիրքին։
Եվ եթե իմանանք՝ խոշոր գործարարներն այժմ խոչընդոտել են կոլեկտիվներին՝ մասնակցել, հանրայնորեն նշելու ենք անուններ և որոշում ենք կայացնելու պաշտպանել աշխատավորներին: Խաչատուր Սուքիասյան, Գուրգեն Արսենյան, եթե հանկարծ խոչընդոտեք գործադուլին, սաղ ժողովրդով գալու ենք ձեր հիմնարկ»,- ասաց Անդրանիկ Թևանյանը։

«Հովհաննես Սահակյանն արդարացվել է»․ Կարինե Մարգարյան
4122:00
«Հերթական զեղծարարությունը՝ «TikTok»-ում»․ ՆԳՆ Կիբեռոստիկանությունը զգուշացնում է
6920:18
Հռոմում արհմիություններն ու ուսանողները զանգվածային ցույց են անցկացնում (տեսանյութ)
23115:49
«Իրենք բոլորը մաՑեմաԾիկայի ժամին գրատախտակի՞ն են գնացել». Լիդյա Մանթաշյան (տեսանյութ)
10713:42
««Ցայտոտնի» մեջ եք». Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
10113:36
«Հորդառատ անձրևներից հետո պատշգամբներից քարի կտորներ են թափվում»․ Սարգիս Տեր-Եսայան (տեսանյութ)
10713:12
«Օն լայն տաքսի ծառայությունների հետ կապված մեծ խնդիր կա». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
10911:18
Մահացել է «Իքս մարդիկ» ֆիլմաշարից հայտնի դերասան Պատրիկ Ստյուարտը
26510:07