Ուրբաթ, 30 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում

Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
44
Այսօր, 15:54

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնում է․ «Էբոլա հիվանդություն․ համաճարակաբանական իրավիճակի թարմացում.
- Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն
Մինչև հոկտեմբերի 20-ն արձանագրվել է՝
* 9552 հաստատված դեպք,
* 4602 մահվան դեպք՝ հաստատված վարակակիրների շրջանում։
- Քենիա
Հոկտեմբերի 6-ին Քենիայում արձանագրվել է Էբոլա հիվանդության առաջին հաստատված ներմուծված դեպքը։
Մինչև հոկտեմբերի 20-ն արձանագրվել է՝
* 9 հաստատված դեպք,
* 1 մահվան դեպք։
Բոլոր դեպքերը գրանցվել են Նայրոբիում՝ առաջին հիվանդի հետ սերտ շփում ունեցած ընտանիքի անդամների և բուժաշխատողների շրջանում։
Ախտորոշման պահին բոլոր վարակակիրներն արդեն գտնվել են կարանտինում։
Քենիայի առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ երկրում Էբոլա հիվանդության համայնքային տարածում չի արձանագրվել։
- Նիգերիա
Հոկտեմբերի 20-ին Նիգերիայի առողջապահության դաշնային նախարարությունը հայտնել է Բունդիբուգյո վիրուսով հարուցված Էբոլա հիվանդության առաջին ներմուծված դեպքի մասին։
Պացիենտը մեկուսացվել է ախտանշանների ի հայտ գալու պահից և ստանում է անհրաժեշտ բուժօգնություն։
Շարունակվում են նրա հետ շփում ունեցած անձանց հայտնաբերման և համաճարակաբանական հետազոտության աշխատանքները։
-Ռիսկի գնահատում
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր»։