Ուրբաթ, 30 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Գրեթե համոզված եմ, որ շուտով նաև արդարացումները կլսեք ու կտեսնեք»․ Արծվիկ Մինասյան

«Գրեթե համոզված եմ, որ շուտով նաև արդարացումները կլսեք ու կտեսնեք»․ Արծվիկ Մինասյան
54
Այսօր, 16:30

«Գրեթե համոզված եմ, որ հեռանկար չունեցող այս գործում շուտով նաև արդարացումները կլսեք ու կտեսնեք, որովհետև այն, ինչ հրապարակային փորձ է արվում ներկայացնել, իրականության հետ բացարձակ կապ չունի»,- ԱԺ-ում հայտնել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածու Արծվիկ Մինասյանը՝ արձագանքելով ՔՊ-ական պատգամավոր Լևոն Լևոնյանի՝ Մինասյանի եղբոր նկատմամբ հարուցված քրեական գործի վերաբերյալ հարցին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 4 անձ, այդ թվում՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչի Էդիկ Մինասյանը։ Վերջինիս նկատմամբ կիրառվել է տնային կալանք։

«Գրեթե համոզված եմ, որ շուտով նաև արդարացումները կլսեք ու կտեսնեք»․ Արծվիկ Մինասյան