Ուրբաթ, 30 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

Մահացել է «Իքս մարդիկ» ֆիլմաշարից հայտնի դերասան Պատրիկ Ստյուարտը

Մահացել է «Իքս մարդիկ» ֆիլմաշարից հայտնի դերասան Պատրիկ Ստյուարտը
129
Այսօր, 10:07

86 տարեկանում մահացել է բրիտանացի դերասան Պատրիկ Ստյուարտը։ Հաղորդվում է, որ նա տառապում էր Ալցհեյմերի հիվանդությամբ և Լյուիի մարմնիկներով դեմենցիայով։

Նրա դերասանական կարիերան տևել է ավելի քան 60 տարի։ Դերասանը հատկապես հիշվել է «Աստղային ճանապարհ․ հաջորդ սերունդը» սերիալում կապիտան Ժան-Լյուկ Պիկարի դերով, որը մարմնավորել է 1987-1994 թվականներին, ինչպես նաև Marvel-ի կոմիքսների հիման վրա նկարահանված «Իքս մարդիկ» ֆիլմաշարում պրոֆեսոր Չարլզ Քսավիերի կերպարով։ Նա նկարահանվել է նաև «Դյունա» (1984) ֆիլմում և «Մոբի Դիք» (1998) հեռուստասերիալում։

2010 թվականին Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը նրան ասպետի կոչում էր շնորհել։