«Ջեյ Դի Վենսի՝ Իրանի ղեկավարությանը հասցեագրված նամակի պատմությունը»․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «The Wall Street Journal-ը և The New York Times-ը երեկ հայտնել են, որ ԱՄՆ փոխնախագահը Թեհրանին առաջարկել է ամերիկյան նոր հարվածներից խուսափելու համար վերսկսել խաղաղ բանակցությունները:
Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ խոսքն իրականում բոլորովին այլ բանի մասին է։
Մասնավորապես նա նշել է. «Նրանք (Իրանը) բժշկական դեղամիջոցների և այլ բաների հարցում օգնության կարիք ունեն։ Վենսը հարցրեց իմ կարծիքը, և ես ասացի՝ եթե ցանկանում ես զբաղվել դրանով, խնդրեմ։ Ըստ էության, խոսքը հիվանդ մարդկանց համար մատակարարումների մասին է»։
Ուղիղ հարցին, թե արդյո՞ք ինքը Վենսին հանձնարարել է վերսկսել խաղաղ բանակցությունները, Թրամփը պատասխանել է. «Ո՛չ»։
Այսինքն՝ ԱՄՆ նախագահն իր տեղակալի նախաձեռնությունը ներկայացնում է ոչ թե որպես բանակցության նախաձեռնություն, այլ մարդասիրական առաքելություն։
Միևնույն ժամանակ ԱՄՆ-ն ավելացնում է դեպի Մերձավոր Արևելք իր սպառազինության օդային փոխադրումը:
Այն բանից հետո, երբ Վաշինգտոնը Պարսից ծոցի երկրներին տեղեկացրել է Իրանի դեմ ռազմական արշավի վերսկսման հնարավորության մասին՝ վերջին երկու օրվա ընթացքում, ԱՄՆ ԶՈւ-ն սկսել է բեռների և տեխնիկայի լայնածավալ օդային փոխադրումը դեպի տարածաշրջան, այդ թվում՝ Իսրայել։
Ինքնաթիռների մի մասը մեկնել է Տեխասի ռազմաբազայից, որտեղ տեղակայված են ՀՕՊ ոլորտում մասնագիտացած ամերիկյան բանակի ստորաբաժանումներն ու համապատասխան միջոցները։
Ամերիկյան ռազմատրանսպորտային ինքնաթիռներ են վայրէջք կատարել նաև Հորդանանի, Սաուդյան Արաբիայի և Կատարի ռազմաբազաներում։
Իհարկե չի կարելի ասել, որ նոր ուժերի և միջոցների տեղակայումը նշանակում է, որ կա Իրանի դեմ նոր ռազմական գործողություն սկսելու մասին որոշում: Սակայն, ռազմատրանսպորտային ավիացիայի թռիչքների կտրուկ ավելացումն ու աշխարհագրությունը կարող են վկայել հնարավոր էսկալացիայի պայմաններում ամերիկյան ուժերի և նրանց դաշնակիցների նախապատրաստական աշխատանքների մասին»:

«Ջեյ Դի Վենսի՝ Իրանի ղեկավարությանը հասցեագրված նամակի պատմությունը»․ Արտակ Զաքարյան
3516:48
«Սերժ Սարգսյանի նախագահության ժամանակ ՌԴ-ն ՀՀ-ին համարում էր դաշնակից»․ Էդուարդ Շարմազանով
3816:36
«Գրեթե համոզված եմ, որ շուտով նաև արդարացումները կլսեք ու կտեսնեք»․ Արծվիկ Մինասյան (տեսանյութ)
5316:30
«Իսկ հանրային կյանքում որևէ լուրջ քննարկում չեղավ»․ Վահե Հովհաննիսյան
4916:24
«Դուք գնում եք մի հանձնաժողով, որտեղ առնչվելու եք բազմաթիվ բիզնեսների հետ». Նարեկ Գրիգորյանը՝ Արծվիկ Մինասյանին (տեսանյութ)
6415:36
«Ջուրը ուզել եմ, որ խմեմ, բայց հնչել են հայհոյանքներ՝ նետել եմ»․ Սուրեն Հովհաննիսյան (տեսանյութ)
6315:30
«Վրաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են արագացնել սահմանազատման և սահմանագծման գործընթացը»․ Կոբախիձե
11714:55
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել «Ռասսվետ» համակարգի ստեղծմանը ներգրավված ընկերությունների ու քաղաքացիների նկատմամբ
11814:43