«Սյս հանցավոր արարքը նախորդ մի քանի դեպքերի հետ Ադրբեջանը կարող է դարձնել վտանգավոր նախադեպ». Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ, «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը գրում է. «Ռուբեն Վարդանյանին Ադրբեջանի սահմանապահ ծառայության կողմից ազատությունից զրկելը բացահայտ անօրինական է և բացարձակ կամայական. մարդուն ապօրինի ազատությունից զրկելն ու առևանգելը հանցանք է:
Այս հանցավոր արարքը նախորդ մի քանի դեպքերի հետ Ադրբեջանը կարող է դարձնել վտանգավոր նախադեպ:
Այս որոշումը բացառապես պայմանավորված է ադրբեջանական իշխանության հայատյաց քաղաքականության, վրեժի շարժառիթներով. առավել ևս քիչ առաջ ադրբեջանական աղբյուրները հրապարակային տեղեկություն տարածեցին ադրբեջանական իշխանության կողմից Հակարի կամրջի մոտից Վիտալի Բալասանյանի ձերբակալության մասին (տեղեկությունը հերքվել է):
Հայաստանի Հանրապետության իշխանությունը պարտավոր է ամեն քայլ գործադրել՝ անօրինական ձերբակալումից ու հետագա կալանքից առևանգված մարդկանց ազատ արձակելու համար:
Ազատ արձակելու նպատակի համար Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելն անհրաժեշտ, բայց որևէ կերպ բավարար չէ. դրա համար պահանջվում է քաղաքական ու իրավական քայլերի ամբողջություն»:

«Դագաղների, դիակների վրա խաղաղության մասին խոսել ու մեդա՞լ տալ․ ամոթ և՛ տվողներին, և՛ ստացողներին»․ Հասմիկ Միքայելյան (տեսանյութ)
5212:48
«Հիշատակի օր» խորագրով հավաք ու երթ է իրականացվում (տեսանյութ)
6512:24
«Փորձությունները կհաղթահարենք բոլորս միասին»․ Գարեգին Երկրորդ (տեսանյութ)
5512:18
«Արցախի մասին երգեր մի գրեք, Արցախի մասին զգույշ խոսեք»․ Մետաքսե Հակոբյան
8011:06
«Արցախի անկումն սկսվեց այն պահին, երբ հարվածը նաև թիկունքից էր»․ Հունան Թադևոսյան
7310:54
Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվում է Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին (տեսանյութ)
6710:24
«Արցախը եղել և մնում է հայրենասեր յուրաքանչյուր մարդու սրտում»․ «Ապրելու երկիր» կուսակցություն (տեսանյութ)
7510:18
Հովիկ Աբրահամյանի եղբայրը ցուցմունք է տվել. «Ժողովուրդ»
6609:36