«Վերադարձի ճանապարհը սկսվում է ոչ թե հայտարարություններից, այլ Հայաստանի ու հայկական գործոնի ուժի վերականգնումից»․ Աբրահամ Գասպարյան

Լրագրող, քաղաքագետ Աբրահամ Գասպարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայրենազրկումից 3 տարի անց
1- Արցախ հավաքական վերադարձ լինելու է։ Այո՛, այսօր դրա համար մեր պետությունը չունի անհրաժեշտ ուժային հարաբերակցություն, տարածաշրջանային միջավայր և անվտանգային երաշխիքներ։ Սա քաղաքական իրողություն է, որը պետք է ընդունել առանց ինքնախաբեության։ Սակայն ժամանակավոր անզորությունը վերջնական պարտություն հռչակելը արդեն ոչ թե ռեալիզմ է, «նահատակվելու» արտաքին քաղաքականության էժանագին պաթոս, պրագմատիզմ, այլ «գիքորացում»՝ սեփական քաղաքական ապագայից կամավոր հրաժարում, սերունդների պատմական անփառունակ կապիտուլյացիա։
2- Միջազգային քաղաքականության մեջ պարտությունները հավերժ են, երբ պետությունները հրաժարվում են դառնալ ուժեղ։ Փոխվում են ուժային կենտրոնները, շահերը, դաշինքները, տարածաշրջանային հավասարակշռությունները։ Հետևաբար այսօր վերադարձի անհնարինությունը չի կարող վաղվա Հայաստանի համար դառնալ ինքնակամ սահմանված արգելք։
3- Արցախի հարցը պետք է պահել քաղաքական ինստիտուցիոնալ հիշողության, միջազգային իրավունքի և ազգային-պետական ռազմավարական մտածողության մեջ՝ առանց արկածախնդրության, բայց նաև առանց ինքնության հուղարկավորության։
Վերադարձի ճանապարհը սկսվում է ոչ թե հայտարարություններից, այլ Հայաստանի ու հայկական գործոնի ուժի վերականգնումից՝ բանակ, ռազմարդյունաբերություն, հետախուզություն, տնտեսություն, սփյուռք, ժողովրդագրություն, դիվանագիտություն և դաշնակցային կարողություն։ Թույլ պետությունները հարմարվում են ուրիշների ստեղծած իրականությանը, ուժեղացող պետությունները ժամանակի ընթացքում ընդլայնում են սեփական հնարավորությունների սահմանները։
Ուստի այսօր մեր խնդիրը Արցախ վերադառնալու ամսաթիվ հայտարարելը չէ։ Մեր խնդիրը վերադարձի համար անհրաժեշտ ուժ կուտակելն է և պատրաստ լինել այն պահին, երբ պատմությունը կրկին կբացի հնարավորության պատուհանը։
Խունկ ու աղոթք՝ հանուն Հայրենիքի իրենց կյանքը նվիրաբերած տղաներին։
Պի՛նդ եղեք»։

«Միջազգային բոլոր հարթակներում բարձրաձայնելու ենք արցախահայության իրավունքների հարցը»․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
114:24
«Վերադարձի ճանապարհը սկսվում է ոչ թե հայտարարություններից, այլ Հայաստանի ու հայկական գործոնի ուժի վերականգնումից»․ Աբրահամ Գասպարյան
1714:18
«Նիկո՛լ, հերիք ա, ռադդ քաշի»․ Նարե Սոսե (տեսանյութ)
4713:54
«Վարվում է Հայաստանի արցախացման քաղաքականություն՝ նույն դերակատարներով»․ Դերենիկ Մալխասյան
4013:42
«Ամենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի»․ Նժդեհ Իսկանդարյան (տեսանյութ)
4213:36
«Ասում է՝ ես մրցանակ եմ ստանում, Ալիևը՝ չէ, անշնորհք բան է ստացվում․ ախպոր զգացում ունի»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
5713:18
«Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ քրեական հետապնդում չհարուցվեց, միջազգային ատյաններ դիմումներ չգնացին»․ Հովհաննես Խուդոյան
5113:12
«Էս օրով հեծանիվ քշելը, չհիշելը ցինիզմ է»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
7213:00