«2018-ից հետո իշխանությունների ոչ մի լուծում, ոչ մի քայլ չի եղել ճիշտ, պրոֆեսիոնալ». Հայկ Մարության

Երևանի նախկին քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր տեսաուղերձում անդրադարձավ վերջին օրերի ողբերգական իրադարձություններին. «Այն, ինչ կատարվում է Արցախում, սա մեր պատմության ամենաողբերգական իրադարձություններից մեկն է, և այն չունի միայն մեկ պատճառ: Խոսքը ոչ միայն արտաքին, այլև մեր ներքին խնդիրների մասին է: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ երբ մենք ունեցանք հաղթանակ, մի ճիշտ ճանապարհ ունեինք՝ զարգացնել պետությունը, ուժեղացնել բանակը: Սակայն իշխանություններն սկսեցին ուտել պետության ու բանակի փողերը, իսկ պետությունը գնալով աղքատացավ, ետ ընկավ ընդհանուր զարգացումներից: Ի վերջո, փոխանակ ամրապնդեինք մեր հաղթանակը, այն մսխվեց: Սա կատարվում էր մինչև 2018 թվականը, ժողովրդի համբերության բաժակը լցվեց ու նա արավ հեղափոխություն: Կարծես թե պիտի նոր թափով երկիրը զարգանար, սակայն նոր իշխանությունները, որոնք նաև ներկա իշխանություններն են, ձախողեցին բոլոր հարցերում: Չկար մի քայլ, որ այս իշխանություններն անեին գրագետ: Արցախյան հարցը մինչև 2018 թվական հասավ բարդացած վիճակում, սակայն դրանից հետո ավելի այս հարցը բարդացավ ու վատացավ, որովհետև ոչ մի լուծում, ոչ մի քայլ չի եղել ճիշտ, պրոֆեսիոնալ: Ու, ի վերջո, ունեցանք այն, ինչ ունենք: Մեր 30 տարվա պայքարը, մեր ազգի տառապանքները, զրկանքները, պատերազմներում մեր զոհված տղերքը, կյանքերը, որ գնացին անվերադարձ... Այդ ամեն ինչն այսօր զրոյացավ: Սա պետք է արձանագրենք, հասկանանք, որպեսզի դասեր քաղենք»:

Թրամփի՝ Հնդկաստան այցը սպասվում է 2027-ին
6016:33
«ՍԴ դիմելն անիմաստ համարող քաղաքացիների պահվածքը հասկանալի է»․ Արման Մելիքյան
4516:12
«ԿԸՀ-ն մերժում է ներկայացված բոլոր յոթ դիմումները»․ Վահագն Հովակիմյան (տեսանյութ)
5615:42
«Վերաքվեարկությունը կվերածվի հաշվարկված, թիրախավորված քաղաքական գործընթացի»․ Վահագն Հովակիմյան
6115:36
«ՍԴ-ի որոշման լեգիտիմությունն արդեն կասկածի տակ է»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
5515:24
Իրանը սպառնացել է կոշտ պատասխանով
9215:05
«Անվավեր քվեաթերթիկներով նույնպես ընտրողներն իրենց քաղաքական կամքն էին արտահայտել»․ Վահագն Հովակիմյան (տեսանյութ)
6714:48
«Ամեն օր՝ մինչև հուլիսի 4-ը, հավաքվում ենք ՍԴ-ի դիմաց»․ ԴՕԿ
6014:24