Հնդկաստանը դիտարկում է Հայաստանին ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակ մատակարարելու հնարավորությունը. #The_Economic_Times

Հնդկաստանը դիտարկում է Կովկասում իր ռազմավարական դաշնակցին՝ Հայաստանին, ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակ մատակարարելու հարցը: Անցյալ տարի զենքի առաջին խմբաքանակը հաջողությամբ մատակարարվել է։ Այս մասին գրել է The Economic Times-ը։
«Վերջերս Նյու Դելի այցելեց հայ բարձրաստիճան պաշտոնյան՝ քննարկելու այս հարցը։ Հնդկաստանը հաստատվել է՝ որպես զենքի հուսալի մատակարար, որը կարող է բավարարել Հայաստանի պահանջները։ Թեև նոր մատակարարումների մանրամասները մնում են չբացահայտված, հայաստանյան դիտորդները կարծում են, որ նոր խմբաքանակը կարող է ներառել սարքավորումներ, որոնք ուղղված են Պակիստանի և Թուրքիայի աջակցությամբ՝ Ադրբեջանի հետ շարունակվող հակամարտությունում Հայաստանի կարողությունների ամրապնդմանը:
Հնդկաստանի նախորդ խմբաքանակը Հայաստան ներառում էր Pinaka բազմափողանի հրթիռային կայաններ, հակատանկային հրթիռներ, հրթիռներ և զինամթերք: Հաղորդվում է, որ զենքը մատակարարվել է Իրանի տարածքով։ Մատակարարումները դժգոհություն են առաջացրել Ադրբեջանում»,- գրել է աղբյուրը։
Նշվում է, որ Pinaka համակարգը կարևոր է Հայաստանի համար, հատկապես՝ կապված Ադրբեջանի կողմից անօդաչու թռչող սարքերի օգտագործման հետ, քանի որ դրա ՛«կրակիր ու վազիր» հնարավորությունը թույլ է տալիս խուսափել հակամարտկոցի կրակից։
«Համակարգի ծախսարդյունավետությունն ու օգտագործման հեշտությունն այն դարձնում են իդեալական Հայաստանի համար՝ հաշվի առնելով, որ այն նման է ռուսական արտադրության ГРАД համակարգին»,- գրել է The Economic Times-ը:
Հաղորդվում է նաև, որ Հայաստան առաքված նոր զինատեսակները ներկայում փորձարկվում են հայ զինվորականների կողմից:
«Ըստ Հայաստանի իշխանությունների, արդյունքները «շատ գոհացուցիչ են»»,- հայտնել է հրատարակությունը:

«Հասարակությանը պետք է պատասխան»․ Վահագն Սարոյան
3715:12
«Անցյալ տարի 10 մլրդ դրամ մնացել էր վրեքը, որոշեցին Ախուրյանին օգնել». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
5114:30
«Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան
5214:24
Ուկրաինան Յակուբովիչին ներառել է ՊՆ Հետախուզության գլխավոր վարչության տվյալների բազայում
10313:43
Սպասվում է տեղումնառատ և սառը նոյեմբեր (տեսանյութ)
7912:54
«Դու ինձ տուգանելու իրավունք չունես»․ միջադեպ՝ ավտոբուսում (տեսանյութ)
9612:24
Գագիկ Ծառուկյանի և անազատության մեջ գտնվողների պաշտպանության խորհուրդը նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրին
7312:12
Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
8009:42