Երկուշաբթի, 02 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

Ուկրաինան հարվածել է Սամարայի մարզում գտնվող նավթային հանգույցին

Ուկրաինան հարվածել է Սամարայի մարզում գտնվող նավթային հանգույցին
92
Այսօր, 14:43

Գիշերն ուկրաինական անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարձակման են ենթարկել Ռուսաստանի Սամարայի մարզը։ Այս մասին հայտնել է մարզի նահանգապետ Վյաչեսլավ Ֆեդորիշչևը։

Astra-ի ուսումնասիրած լուսանկարների համաձայն՝ ԱԹՍ-ների թիրախը «Սամարա» գծային արտադրական-դիսպետչերական կայանն է եղել։ Հարվածից հետո օբյեկտում ուժեղ հրդեհ է բռնկվել։ Հարձակման մասին հայտնել է նաև ուկրաինական Exilenova+ մոնիթորինգային ալիքը։

«Սամարա» կայանը, որը պատկանում է «Տրանսնեֆտ» ընկերությանը, Ռուսաստանի խոշորագույն նավթային փոխադրման և բաշխման հանգույցներից է։ Այն նախատեսված է նավթի ընդունման, պահպանման և հետագա տեղափոխման համար։

Կայանի տարածքը գերազանցում է 216 հեկտարը, իսկ նավթապահեստարանների ընդհանուր տարողությունը կազմում է ավելի քան 1,6 միլիոն խորանարդ մետր։

Սա վերջին մեկ ամսվա ընթացքում կայանի նկատմամբ իրականացված արդեն հինգերորդ հարձակումն է։