«Հասարակությանը պետք է պատասխան»․ Վահագն Սարոյան

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2026 թվականը մոտենում է ավարտին, և պետք է հասկանալ, թե ինչ արդյունքներ կան բանակում մահացությունների կանխարգելման, անդառնալի միջադեպերի նվազեցման և ընդհանրապես բանակում բարոյահոգեբանական մթնոլորտի լավարկման և հետևապես մահացությունների բացառման վերաբերյալ։
Ամենապարզ հարցին, թե քանի՞ զինծառայող է մահացել, պետությունն ու քաղաքացիական հասարակության պրոֆիլային ուսումնասիրություն իրականացնող կազմակերպությունը հանրությանը տարբեր թվեր են ներկայացնում։
Միայն 2026թ. հունվար–հուլիս ամիսներին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ուսումնասիրությամբ՝ ՀՀ ԶՈւ-ում արձանագրվել է 30 զինծառայողի մահ։ Դրանցից 11-ը պաշտոնապես դասակարգվել են որպես ծառայության հետ կապված, 19-ը՝ չկապված։ Ոչ մարտական մահերի ավելի քան մեկ երրորդը՝ մոտ 37 տոկոսը, կապված է եղել ինքնասպանության կամ սպանության հետ։ ՊՆ-ն նույն ժամանակահատվածի համար ներկայացնում է այլ հաշվարկ՝ 11 մահ, որոնց թվում՝ 4 ինքնասպանություն, 2 ինքնասպանության հասցնելու և 2 սպանության դեպք։
Իսկ այս պատկերը փոխելու համար ի՞նչ է արվել... ՊՆ նախարարի անակնկալ այցերն են շատացել, պաշտոնանկություններ են եղել, նոր նշանակումներ են եղել բարոյահոգեբանական ապահովման ոլորտի կազմում, հոգեբանի ինստիտուտ են փորձել ներդնել, ի դեպ, ՊՆ-ն օգոստոսին ընդունում էր, որ բոլոր զորամասերում հոգեբանների հաստիքները դեռ 100 տոկոսով համալրված չեն։
Եվ երկու օր առաջ՝ հոկտեմբերի 31-ին լուրերից տեղեկացանք, որ հերթական ժամկետային զինծառայողի դին է հայտնաբերվել զորամասում՝ հրազենային վնասվածքով։
Եթե, իրենց պատկերացմամբ, անակնկալ այցերը, պաշտոնանկությունները, կամ հոգեբանի ինստիտուտն է լուծումը, ապա որտե՞ղ է արդյունքը։ Իսկ եթե խնդիրը համակարգային է, ինչպես ասում է ՊՆ նախարարը, ապա ո՞ր համակարգային փոփոխությունն է արդեն տվել չափելի արդյունք։
Հասարակությանը պետք չեն հերթական անակնկալ այցերի տեսանյութեր, պաշտոնանկությունների ցուցակներ և ցավակցական հայտարարություններ։ Պետք է պատասխան՝ պատկան մարմնի արած որևէ գործողության արդյունքը ո՞րն է... հերթական մահե՞րն են...»։

«Եթե ձեր կանխատեսումն ավելի լավը լինի, քան մերը, ես հրաժարական կտամ». Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)
1916:00
«Կառավարությունը, առանց ԱԺ-ի հետ քննարկելու, իրեն իրավունք է վերապահում երկրի փողերից ծախսե՞լ». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
2515:54
«Հասարակությանը պետք է պատասխան»․ Վահագն Սարոյան
4715:12
«Անցյալ տարի 10 մլրդ դրամ մնացել էր վրեքը, որոշեցին Ախուրյանին օգնել». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
5914:30
«Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան
5714:24
Ուկրաինան Յակուբովիչին ներառել է ՊՆ Հետախուզության գլխավոր վարչության տվյալների բազայում
10913:43
Սպասվում է տեղումնառատ և սառը նոյեմբեր (տեսանյութ)
8212:54
«Դու ինձ տուգանելու իրավունք չունես»․ միջադեպ՝ ավտոբուսում (տեսանյութ)
9812:24