Սպիտակ տունը հայտնել է իսլամաֆոբիայի դեմ պայքարի ազգային ռազմավարության մասին

Սպիտակ տունը չորեքշաբթի հայտարարել է վարչակազմի կողմից իսլամաֆոբիայի դեմ ազգային ռազմավարության մշակման մասին, հաղորդում է CNN-ը։
«Նախագահ Բայդենն առաջադրվել է այս պաշտոնում՝ մեր ազգի ոգին վերականգնելու համար, որն անգնահատելի է մեզ համար։ ԱՄՆ-ում որևէ մեկի նկատմամբ ատելություն չկա»,-ասել է Սպիտակ տան խոսնակ Քարին Ժան Պիեռը։ Ռազմավարությունը, որի համար համատեղ ջանքեր է գործադրում Ներքին քաղաքականության և Ազգային անվտանգության խորհուրդը, նպատակ ունի ստեղծել մանրամասն ծրագիր՝ մուսուլմաններին պաշտպանելու խտրականությունից, ատելությունից և բռնությունից։ Երկար ժամանակ է՝ ԱՄՆ-ում մուսուլմանների շրջանում տեղի են ունենում անհաշվելի թվով հարձակումներ և այլ խտրական միջադեպեր։
«Նախագահը, փոխնախագահը և մեր ողջ վարչակազմը կշարունակեն ձեռնարկել միջոցներ՝ ապահովելու համար յուրաքանչյուր ամերիկացու անվտանգությունը»,- ասել է խոսնակը։

Տաթև բնակավայրի վարչական ղեկավարը կալանավորվել է՝ անձին թրաֆիքինգի ենթարկելու համար
618:06
«Բավակա՛ն է ձեր ապաշնորհ կառավարման հետևանքով ֆինանսական լրացուցիչ բեռ կրեն մեր հայրենակիցները»․ Գառնիկ Դանիելյան
5016:36
«Թեկնածու ծնողին սպառնում են, որ՝ տղեդ բանակում է ծառայում». Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
8013:30
«ՀայաՔվե»-ն միացել է Արցախի հայկական ժառանգության պաշտպանության վերաբերյալ բողոք-դիմումին
7913:06
«Քաղաքական նպատակներով ՀԷՑ-ի հետ կապված աղմուկը չափազանց մեծ էր. ինչո՞ւ «Վեոլիա ջրի» դեպքում նույն մոտեցումը չկա». Արամ Վարդևանյան (տեսանյութ)
8912:30
«Էդգար Ղազարյանը ԱԺ-ի համար դարձել է պրոբլեմ». Հակոբ Սիմիդյան (տեսանյութ)
10012:00
Բողոք-դիմում՝ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին
7611:42
«Մենք ջրի որակի նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող մարմին չենք»․ ՀՎԿԱԿ
7011:18