«Արևմուտքը չի փորձել ինձ համոզել` բանակցել Ռուսաստանի հետ». Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևում Եվրոհանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ճնշում չի զգում արևմտյան առաջնորդների կողմից՝ Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններ սկսելու համար։
«Այսօր ոչ ոք ինձ վրա ճնշում չի գործադրում: Այսօր ԵՄ-ի կամ Միացյալ Նահանգների ղեկավարներից և ոչ մեկը մեզ վրա ճնշում չի գործադրում, որպեսզի նստենք Ռուսաստանի հետ և ինչ-որ բան տանք», - ասաց նա:
Զելենսկու խոսքով՝ նման բանակցություններ «չեն եղել և չեն լինելու»:
Ավելի վաղ NBC հեռուստաալիքը, վկայակոչելով պաշտոնյաներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ն և Եվրոպան Կիևի հետ քննարկում են Մոսկվայի հետ դիվանագիտական շփումների հնարավորությունը և այն, ինչ նա պետք է զոհաբերի՝ հանուն խաղաղության:
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ամերիկացի և եվրոպացի պաշտոնյաները մտահոգված են, որ հակամարտությունը, իրենց կարծիքով, փակուղի է մտել։ Նրանք նաև վստահ չեն, որ կարող են Կիևին հետագա օգնություն ցուցաբերել:

«Ամենավատը, որ կարող է պատահել Հայաստանի հետ, երկրորդ Ուկրաինա դառնալն է». Մեդվեդև
12111:12
«Մերցը չհայտարարված այցով ժամանել է Կիև». #Reuters
13210:06
«Այսպիսին է հայի Մեծ Ամոթի շրջանը»․ Հովհաննես Ավետիսյան
9009:18
«Պուտինը սկսել է իր ադրբեջանցի գործիքին նորից օգտագործել մեր դեմ»․ Մկրտիչ Իսրայելյան
9309:12
«Աղքատների դիմումները մերժում են, իրենք՝ ինքնապարգևատրվում»․ Ոսկան Սարգսյան
12201:06
«Աչքաթող անելով՝ մենք մի օր հայտնվելու ենք աղանդավորական դիկտատուրայի կառավարման ներքո»․ Հարութ Ուլոյան
12800:24
«Եթե ադրբեջանցին պատասխանատվության չենթարկվի, ապա ՀՀ-ն չի ընդունում, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահման կա»․ Ստեփան Դանիելյան
11700:18
«Հաջի՛և, ՀՀ-ում բոլորը Նիկոլ չեն, կան ազգային արժանապատվություն ունեցողներ»․ Քրիստինե Վարդանյան (տեսանյութ)
12900:06