«Ես չեմ համագործակցի ավտոկրատների և կոմունիստների հետ». Արգենտինայի նորընտիր նախագահ

Արգենտինայի նորընտիր նախագահ Խավիեր Միլեյը հայտարարել է, որ չի ցանկանում համագործակցել ավտոկրատների և կոմունիստների հետ: Նա ընդգծել է իր աջակցությունը նրանց, ովքեր պաշտպանում են ազատությունն ու խաղաղությունը և հավատում են ազատական ժողովրդավարության սկզբունքներին:
LN+ հեռուստաալիքին տված հարցազրույցում նա նաև նշել է, որ չի սատարի ավտորիտար ռեժիմներին և կոմունիստներին, թեև չի հստակեցրել, թե կոնկրետ որ երկրների մասին է խոսքը:
Միլեյը դատապարտել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի բռնապետությունը և իր հասցեին նրա արտահայտություններն անվանել անտեղի: Ավելի վաղ Մադուրոն ընտրություններում Միլեյի հաղթանակն անվանել էր «ծայրահեղ աջական նեոֆաշիզմ»:
Միլեյը չի նախատեսում միջպետական հարաբերություններ զարգացնել Բրազիլիայի, Չինաստանի և Ռուսաստանի հետ՝ նրանց քաղաքականության հետ անհամաձայնության պատճառով: Սակայն նա ընդգծել է, որ չի խոչընդոտի այդ երկրների հետ մասնավոր բիզնեսին: Միլեյն իր առաջնահերթ դաշնակիցներ է անվանում Իսրայելին և ԱՄՆ-ին:

«ՀՀ քարտեզը չի կարող ամբողջական համարվել, քանի դեռ ադրբեջանական զորքը գտնվում է մեր ինքնիշխան տարածքում»․ Մարիաննա Ղահրամանյան
6204:06
«Կառավարությունը փող չունի, դրանք մեր փողերն են, որ լիուլի մսխում է իր կայֆերի համար»․ Ոսկան Սարգսյան
9001:24
«Եթե ընդդիմությունը գնա հանրաքվեի, դա քաղաքական ինքնասպանություն կլինի»․ Վահե Գրիգորյան
10200:06
«ՀէՑ-ը ստոլբեն լավ գնով չէր առել, խլում են՝ Ադրբեջանի և Թուրքիայի համակարգին կապելու համար»․ Նարեկ Կարապետյան
104Երեկ, 23:36
«Փաշինյանը միացնելու է ռեպրեսիվ մեքենան՝ ՀՀ-ն գլորելով ավտորիտարիզմի անդունդը»․ Միքայել Նահապետյան (տեսանյութ)
107Երեկ, 23:06
Իրանի հարավում հզոր պայթյուն է տեղի ունեցել
192Երեկ, 22:31
«ՆԳՆ-ից պահանջել եմ անձնագրիս մեջ ծննդավայրս չնշել Ադրբեջան, եթե մերժեն՝ կդիմեմ ՄԻԵԴ»․ Արտակ Բեգլարյան
97Երեկ, 22:18
«Պետք է հնարավորինս չընկնենք հիստերիկայի օրակարգի մեջ․ դա Նիկոլի օրակարգն է»․ Արտակ Հարությունյան
94Երեկ, 22:06