15-ամյա աշակերտը հիվանդանոցում մահացել է

Դեկտեմբերի 2-ին Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացել է Արմավիրի մարզի բնակիչ 15-ամյա Նարեկ Հ-ն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել նոյեմբերի 23-ին՝ «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից: Այդ օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ էր ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ Վաղարշապատի շտապօգնության բժիշկների կողմից «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել Նարեկ Հ-ն: Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ երեխան գտնվում է վիրահատարանում, իսկ երեխայի ծնողը իրենց հայտնել է, որ նա հեծանիվից վայր է ընկել: Ոստիկաններն օպերատիվ տեղեկություններով պարզում են, որ նոյեմբերի 17-ին, ժամը 12:00-ի սահմաններում Վաղարշապատի Մաքսիմ Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցի ֆիզկուլտուրայի հրապարակում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Նարեկ Հ-ի, Արմավիրի մարզի բնակիչներ 16-ամյա Արայիկ Կ-ի և 16-ամյա Մելիք Կ.-ի միջև, որի ժամանակ վերջիններս ծեծի են ենթարկել Նարեկ Հ-ին, ով տեղափոխվել է հիվանդանոց: Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի արդյունքում պարզվելու է նաև՝ երեխային ինչի՞ հետևանքով է պատճառվել մահ, քանի որ կան նաև տեղեկություններ, որ նա ունեցել է առողջական խնդիրներ: Արայիկ Կ-ն և Մելիք Կ-ն սովորում են Վաղարշապատի Մաքսիմ Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցում:

Հրազդանում «Վեոլիա ջուր»-ի անգործության պատճառով փրկարարները տարհանել են 50-ից ավելի բնակչի (տեսանյութ)
6219:42
Լիբանանում Իսրայելի հարձակումների հետևանքով 31 մարդ է զոհվել
21509:52
Նորապատի սպանությունները տեղի են ունեցել եզդի ընտանիքի միջև
181Երեկ, 19:48
Դանակահարություն և կրակոցներ՝ Նորապատում․ կան զոհեր
177Երեկ, 16:48
Խոշոր հրդեհ՝ Երևանում (տեսանյութ)
276Երեկ, 13:54
«ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին»․ #FoxNews (տեսանյութ)
695Երեկ, 09:34
Ողբերգական ավտովթար՝ Ապարան-Քուչակ ճանապարհին (տեսանյութ)
33325.05.2026, 10:06
Օկուպացված Արցախում կայծակի հարվածից ադրբեջանցի է մահացել
91325.05.2026, 09:11