Դահուկային համալիրն առանց փորձաքննության արդեն «խժռել է» 6 հա անտառ
![]() 2541 Ուրբաթ, 08 դեկտեմբերի, 2023 թ., 22:18 Արագածոտնի մարզի Ապարան խոշորացված համայնքում՝ Եղիպատրուշ գյուղում, 2023 թ. հունվարից գործում է «Մայլեռ մաունթայն ռեզորթ» ՓԲԸ-ի լեռնադահուկային համալիրը, որը ներառում է ճոպանուղին, «Տաք տեղ» ռեստորանային համալիրը և դրանց սպասարկող ենթակառուցվածքները, գրում է «Հետք»-ը։ Սակայն «Մայլեռ մաունթայն ռեզորթ» ՓԲԸ-ն համալիրի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հայտը ներկայացրել է փորձաքննության այս տարվա աշնանը՝ հայտը Շրջակա միջավայրի նախարարության կայքում հրապարակվել է հոկտեմբերի 4-ին։ Հետևաբար, կառուցապատում, շինարարություն և գործունեություն իրականացրել է ապօրինի՝ չունենալով շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացություն։ «Մայլեռ մաունթայն ռեզորթ» ՓԲԸ-ի ներդրումային ծրագրին արդեն անդրադարձել ենք: Ընկերության միանձնյա բաժնետերը, համաձայն իրական շահառուների հայտարարագրի, Տիգրան Հարությունյանն է: Նա ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի մորեղբոր որդին է, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահան Հարությունյանի եղբայրը: Վերջինիս մասնակցությունը «Մայլեռ մաունթայն ռեզորթ» ՓԲԸ-ում անուղղակի է՝ «Միկշին» ՍՊԸ-ի միջոցով, որի 100% բաժնետերը նույնպես ինքն է: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն այս ամենից անտեղյակ է։ Տեսչական մարմնին հարցրել էինք՝ արդյոք տեսուչները երբևէ այցելել են նշված տարածքներ, չեն նկատե՞լ, թե ինչպես է կառուցվում հսկա համալիրը, ստուգայցեր չե՞ն կազմակերպվել տարածքում, տեսուչներին չի՞ հետաքրքրել, թե ինչու են հատվում ծառերը, կա՞ն համապատասխան թույլտվություններ և ՇՄԱԳ նախագիծ: Այս հարցերին ի պատասխան՝ Տեսչական մարմնի Արագածոտնի տարածքային բաժնի պետ Ս. Գալստյանը պատասխանել է, որ «Մայլեռ մաունթայն ռեզորթ» ՓԲԸ-ում նախատեսվում է ստուգում իրականացնել: «Ստուգման ավարտից հետո կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- նշել է բաժնի պետը: Ինչ խոստումներ են տրվել Կառավարությանը Ինչ է նախատեսված՝ ըստ ՇՄԱԳ-ի Ծրագրի ավարտին «Մայլեռ մաունթին ռեզորթը» կունենա մոտ 100 կմ երկարությամբ սահուղիներ: Նախատեսվում է նաև արհեստական ձնագոյացման համակարգի ներդրում, որը հնարավորություն կտա, անկախ եղանակային պայմաններից, ունենալ ձնապատ սահուղիներ դեկտեմբերից մինչև ապրիլ: «Մայլեռ մաունթին ռեզորթ» ծրագրի շրջանակներում նախատեսվում է նաև ծավալուն բնակելի թաղամասերի կառուցում: Ծրագրի ավարտին կլինի մոտ 15 հազար համար (հյուրանոցային, ապարտ հոթելներ, առանձին սեփական տներ և այլն), որը հնարավորություն կտա գիշերակացով ընդունելու մոտ 40 հազար հյուրի: 10 հա անտառ՝ առաջին փուլի համար Այս խոստումները կյանքի կոչելու համար հետաքրքրություն ներկայացնող հատվածներում, մասնավորապես՝ սահուղու և ճոպանուղու համար, անտառահատում է նախատեսվել՝ նոր անտառների մի քանի անգամ ավելի վերականգնման պայմանով։ Առաջին փուլում նախատեսվել է 10 հա մակերեսով անտառահատում։ «Անտառահատումները, որքան էլ անցանկալի, անխուսափելի են լեռնային հանգստավայրերի ստեղծման գործում: Քանի որ ծրագիրն ունի շարունակական բնույթ, հնարավոր չէ նախօրոք հաշվարկել անտառահատումների ծավալը: Այնուամենայնիվ, կազմակերպությունը պարտավորվում է ապահովել անտառահատման ծավալից մի քանի անգամ ավելի ծավալով անտառի տնկման ֆինանսավորում՝ անկախ վերջինիս ծավալից»,- նշվել է ներդրումային ծրագրում։ Մինչդեռ ՇՄԱԳ-ում մեկ նախադասություն է նվիրվել անտառներին, դրանց ճակատագրի մասին ոչինչ չի ասվում։ «Տարածքում անտառների հետ իրավահարաբերությունները և պլանավորվող միջոցառումներն իրականացվելու են համաձայն նախաձեռնողի և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի միջև կնքված պայմանագրի։ Շրջակա միջավայրի նախարարությանը խնդրեցինք հայտնել, թե որտեղ են կատարվել անտառահատումները և որտեղ են տնկվել խոստացված ծառերը։ Նախարարությունը տեղեկացրել է, որ «Մայլեռ» ներդրումային ծրագրի իրականացման համար «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Երնջատափի անտառպետության տարածքից արդեն իսկ հատվել է 5,659 հա անտառային տարածք: Ինչպես ձևական ՇՄԱԳ կազմակերպել ՇՄՆ-ին հարցրել էինք, թե ինչ ճակատագիր են ունեցել այս բուսատեսակները։ «ՀՀ ԳԱԱ Ա. Լ. Թախտաջյանի անվան Բուսաբանության ինստիտուտի ավագ գիտաշխատող, կ. գ. թ. Մերինե Սարգսյանի ուսումնասիրությունների արդյունքում հայցվող տարածքում և մերձակա տարածքներում վերոնշյալ բուսատեսակներ և առանձնահատուկ պահպանություն ունեցող, վտանգված, խոցելի, անհետացման եզրին գտնվող և ՀՀ Կարմիր գրքում կամ ԲՊՄՄ կարմիր ցուցակում գրանցված այլ բուսատեսակներ չեն հայտնաբերվել»,- վստահեցնում է ՇՄՆ-ն»։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |
«Շրջակայքը էլի մնաց փնթի և անխնամ»․ Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
34113.09.2025, 15:00««Դիլիջան» ազգային պարկում 120 ծառ են հատել»․ Ոսկան Սարգսյան
43512.09.2025, 10:30««Դիլիջան» ազգային պարկում մի ամբողջ անտառիկ է ոչնչացվել». Բնապահպանի տուն (տեսանյութ)
51611.09.2025, 18:54«Ինչքա՞ն կարելի է ոչնչացնել քաղաքի կանաչ ծածկույթը»․ Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
66810.09.2025, 17:12Վանաձորում ուժեղ կարկուտ է տեղացել (տեսանյութ)
48610.09.2025, 16:42«Բուսաբանական այգին՝ այսօր»․ Էդուարդ Հայրումյան (տեսանյութ)
63008.09.2025, 17:00«Փոշին Երևանում վերածվել է հրետանու»․ Քրիստինա Վարդանյան
75305.09.2025, 19:24«Երևանում կանաչապատման հերթական սխալը». Քրիստինա Վարդանյան
24705.09.2025, 01:06