Ինդոնեզիայի երկինքը զարդարել են հազվադեպ «ծիածանային ամպերը»

Ինդոնեզիայի Բոգոր քաղաքի բնակիչներն ականատես են դարձել բնության հազվադեպ ու հիասքանչ տեսարաններից մեկին. մայիսի 1-ին երկնքում հայտնվել է գույնզգույն շողշողացող մի ամպ, որն իր երանգներով հիշեցնում է իսկական ծիածան։ Այս երևույթը, որը գիտական շրջանակներում հայտնի է՝ որպես ամպերի իրիզացիա, վերջին օրերին դարձել է սոցիալական ցանցերի ամենաքննարկվող թեմաներից մեկը։ Տարածված տեսանյութերում երևում է, թե ինչպես են արևի ճառագայթները, անցնելով նուրբ ամպի միջով, սովորական սպիտակը վերածում վառ ու փոփոխվող գույների:
Այս «գունային խաղն» առաջանում է, երբ արևի լույսը բախվում է ամպի մեջ թաքնված ջրի մանրագույն կաթիլներին կամ սառցե բյուրեղներին։ Որպեսզի երկինքն այսքան վառ ներկվի, անհրաժեշտ է մի քանի պայմանի համադրություն. ամպը պետք է լինի բարակ, իսկ դրա կաթիլները՝ գրեթե նույն չափի։ Օդերևութաբանների կարծիքով՝ Բոգորի երկնքում գույներն այդքան տպավորիչ են ստացվել այն պատճառով, որ «ծիածանային» շերտը ձևավորվել է անձրևաբեր ամպի գագաթին՝ ստեղծելով յուրօրինակ գունավոր «գլխարկ»։ Նման տեսարանները սովորաբար տևում են ընդամենը մի քանի րոպե, քանի որ ամպի ձևի աննշան փոփոխությունն իսկույն անհետացնում է գույները։
Չնայած երևույթի հմայքին, մասնագետները զգուշացնում են, որ նման ամպերին երկար նայելը կարող է վնասել աչքերը։ Նմանատիպ երևույթներ վերջին տարիներին նկատվել են նաև Մալայզիայում և Վիետնամում, իսկ պատմության մեջ հայտնի առաջին նկարագրություններից մեկը պատկանում է բրիտանացի հետազոտող Էդվարդ Ուիլսոնին, ով դեռ 1911 թվականին էր հիացել Անտարկտիդայի «ծիածանային» երկնքով։ Այս բացառիկ երևույթը ևս մեկ անգամ ապացուցում է, որ բնությունը երբեմն կարող է ստեղծել նկարներ, որոնք գերազանցում են մարդկային երևակայությունը:

Բջնիի հանքային ջրի աղբյուրն անհայտ անձինք ցանկապատել են, կողպեք կախել, աղբ թափել (լուսանկար)
248Երեկ, 02:06
«Այրված խոտի և տերևների թանձր ծուխը պատել էր Արարատյան գոգավորությունը». Լևոն Գալստյան
32316.11.2026, 02:06
Նոյեմբերի 20-ից մինչև 2027-ի փետրվարի 1-ը Սևանա լճում խստիվ արգելվում է սիգի արդյունագործական որսը
33515.11.2026, 18:00
«Սա՞ է քաղաքապետին հարիր գրագետ ընտրված առողջ տնկին»․ Քրիստինա Վարդանյան
94207.11.2026, 16:36
8-րդ կովկասյան հովազը՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի Ուրցաձորի տեղամասում (տեսանյութ)
109303.11.2026, 21:48
«Ասում ես՝ նոր հանքեր մի բացեք, ասում են՝ չբացենք, որ հետո հանձնեն, իրենք բացե՞ն». Անի Խաչատրյան
112103.11.2026, 00:36
«Ամուլսարի ընդերքում կառուցած Որոտան-Արփա թունելի ջրի որակը գնահատվել է անբավարար». Լևոն Գալստյան
116002.11.2026, 02:06
SS United States նավը միտումնավոր կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ
442302.11.2026, 00:19