«Տվյալներն ինքնին բավարար են, որպեսզի նախաձեռնվի անհապաղ քրեական վարույթ». «Թաթոյան» հիմնադրամ

«Թաթոյան» հիմնադրամից հայտնում են. ««Զանգ» հասարակական շարժումը դեկտեմբերի 9-ին հայտարարություն էր տարածել այն մասին, որ Երևանի Մաշտոցի պուրակում բողոքի քաղաքացիական ակցիա իրականացնելիս ենթարկվել են բռնության:
Մասնավորապես, ըստ շարժման՝ նշված քաղաքացիական ակցիայի ընթացքում «կարմիր բերետավոր» ոստիկաններից մեկը բռունցքով հարված է հասցրել իրենց ընկերներից մեկի գլխին: Դա արել է այն ժամանակ, երբ իրենց ընկերը եղել է փաստացի անօգնական վիճակում, քանի որ նրա ձեռքերը բռնած են եղել այլ ոստիկաններ և նա անգամ մեծ ցանկության դեպքում բավարձակ չէր կարող խույս տալ հարվածից։ Այս փաստը մեր հիմնադրամին «Զանգ» շարժումը հաստատել է քննարկման ընթացքում:
Ընդ որում, «Զանգ» շարժումն իր հրապարակային էջում տեղադրել է այս մասին հաղորդում՝ համապատասխան մանրամասներով:
Նշված տվյալներն ինքնին բավարար են, որպեսզի քրեական հետապնդման մարմինը նախաձեռնվի անհապաղ քրեական վարույթ: Փաստերն այնպիսին են, որ դրա համար անհրաժեշտ չէ հանցագործության մասին հաղորդում, այլ այն պետք է արվի սեփական նախաձեռնությամբ ու անհապաղ: Սրանք անբեկանելի միջազգային պահանջներ են»:

Ուկրաինան Յակուբովիչին ներառել է ՊՆ Հետախուզության գլխավոր վարչության տվյալների բազայում
013:43
Սպասվում է տեղումնառատ և սառը նոյեմբեր (տեսանյութ)
5612:54
«Դու ինձ տուգանելու իրավունք չունես»․ միջադեպ՝ ավտոբուսում (տեսանյութ)
6912:24
Գագիկ Ծառուկյանի և անազատության մեջ գտնվողների պաշտպանության խորհուրդը նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրին
5712:12
Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
7309:42
«Բա ես հիմա ի՞նչ անեմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
11109:06
Սպասվում են տեղումներ
8907:36
«Պետականակենտրոն» ընդդիմության քաստիգը մեկնարկել է». Սուրեն Սուրենյանց
12903:06