Ռումինիան և Բուլղարիան կմիանան շենգենյան գոտուն 2024թ-ին

Եվրոմիության խորհուրդը միաձայն որոշում է ընդունել Ռումինիային և Բուլղարիային շենգենյան գոտի ընդունելու մասին։ Սահմանային վերահսկողության վերացումն օդային և ծովային սահմաններում կսկսվի 2024 թվականի մարտից, ասվում է Եվրոհանձնաժողովի՝ (ԵՀ) շաբաթ օրը՝ դեկտեմբերի 30-ին հրապարակված հայտարարության մեջ։
Ինչպես նշում է Բրյուսելը, ցամաքային սահմաններում հսկողության վերացման ժամկետների վերաբերյալ քննարկումները կշարունակվեն 2024 թվականին։ Ռումինիայի և Բուլղարիայի միացումը շենգենյան գոտուն «կաջակցի տեղաշարժի, առևտրի և զբոսաշրջության զարգացմանը, ինչպես նաև ներքին շուկայի հետագա ամրապնդմանը», ասվում է ուղերձում։
Բրյուսելը տեսնում է պահանջվող պայմանների կատարումը
2022 թվականի նոյեմբերին ԵՀ-ն ԵՄ խորհրդին կոչ արեց շենգենյան համաձայնագրում ներառել Բուլղարիային, Ռումինիային և Խորվաթիային, քանի որ այդ երկրները հաջողությամբ կատարել են առանց վիզայի գոտուն միանալու բոլոր պայմանները։ Խորվաթիան միացել է շենգենյան գոտուն և եվրոգոտուն 2023 թվականի հունվարի 1-ին։
Ապրիլին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հանդես եկավ ի պաշտպանություն Ռումինիայի և Բուլղարիայի՝ ԵՄ շենգենյան գոտուն միանալուն: Ռումինիան և Բուլղարիան Եվրոմիության անդամ են դարձել 2007 թվականի հունվարի 1-ին։

«Դու ինձ տուգանելու իրավունք չունես»․ միջադեպ՝ ավտոբուսում (տեսանյութ)
2612:24
Գագիկ Ծառուկյանի և անազատության մեջ գտնվողների պաշտպանության խորհուրդը նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրին
3412:12
Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
6209:42
«Բա ես հիմա ի՞նչ անեմ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10609:06
Սպասվում են տեղումներ
8707:36
«Պետականակենտրոն» ընդդիմության քաստիգը մեկնարկել է». Սուրեն Սուրենյանց
12603:06
«Զինծառայողի կյանքը չի կարող վերածվել հերթական վիճակագրական ցուցանիշի». ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն
12901:12
«Դուք չեք կարող որոշել Ուկրաինայի ճակատագիրն առանց Ուկրաինայի». Զելենսկի
239Երեկ, 23:30