Դատարանը պարտավորեցրել է Գեղամ Նազարյանին ներողություն խնդրել

Լրագրող Անի Գևորգյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Գեղամ Նազարյանը ներողություն կխնդրի. դատարանը պարտավորեցրել է
Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը պարտավորեցրել է նախկին պատգամավոր Գեղամ Նազարյանին հրապարակային ներողություն խնդրել լրագրողներ Անի Գևորգյանից և Անի Խաչատրյանից՝ Տավուշի մարզի Կիրանց գյուղում նրանց հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտությունների համար, ինչպես նաև հերքել զրպարտչական հայտարարությունները։
Նոյեմբերի 20-ին հրապարակված վճռով դատավոր Տիգրան Գրիգորյանը սահմանել է, որ Նազարյանը պետք է առնվազն 1,000 տպաքանակ ունեցող զանգվածային լրատվության միջոցով, վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ օրվա ընթացքում, հրապարակի հետևյալ տեքստը՝ առանց փոփոխությունների.
«Ես՝ Գեղամ Նազարյանս, ներողություն եմ խնդրում Անի Գևորգյանից և Անի Խաչատրյանից Տավուշի մարզի Կիրանց համայնքում Սուրբ երրորդություն եկեղեցու շրջակայքում նրանց հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտությունների համար և հերքում եմ նաև նրանց հասցեագրված զրպարտչական արտահայտությունները»»։

«Փող, ասֆալտ, շոու. ահա այն ամենը, ինչ հետաքրքրում է ժողովրդին». Նաիրի Հոխիկյան
6018:18
Իրանը Հորմուզի նեղուցում խոցել է 20-րդ ամերիկյան MQ-1 անօդաչու թռչող սարքը
9218:01
Արամ Ա Վեհափառ Հայրապետը հանդիպել է Լիբանանի նախագահի հետ
6417:54
«Դադարե՛ք միմյանց կանանց անհարկի հիշատակելն ու վկայակոչելը, դա սրբապղծություն է». Վահե Գրիգորյան
7817:48
ԱՄՆ ԶՈՒ-ն Գերմանիայում փորձարկել է ԱԹՍ-ների խմբեր արձակող ռոբոտացված կայանք (տեսանյութ)
8617:36
«Որդիական հավատարմությամբ գործողը երկիրը մատուցում է թուրքական աշխարհին». Ալեն Ղևոնդյան
6817:24
«Ռիմանի հիպոթեզը ապացուցվեց. հանում եմ 2019թ-ին Նիկոլ Փաշինյանին արված առաջարկը». Լևոն Զուրաբյան
9216:42
«Այսօրվա Հայաստանի ղեկավարության թշվառ արտաքին քաղաքականության մեջ չկա ո՛չ գիտելիք, ո՛չ սկզբունք, ոչ էլ հայկական շահ». Արմեն Աշոտյան
7516:30