Սողանք` Չինաստանում. տասնյակ մարդիկ են մնացել ցեխի ու քարերի շերտի տակ

Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Յունան նահանգում սողանքի հետևանքով առնվազն 47 մարդ մնացել է ցեխակույտի տակ։ Ցեխի ու քարերի տակից դուրս է բերվել 8 դի, մնացածի ճակատագիրը դեռ անհայտ է։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինը հրամայել է լայնածավալ փրկարարական գործողություն իրականացնել՝ ներգրավելով բոլոր անհրաժեշտ ռեսուրսները։ Ողբերգության վայրում է գտնվում աշխատանքային խումբը՝ փոխվարչապետ Չժան Գուոցինի գլխավորությամբ։ Սողանքը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան ժամը 6-ի սահմաններում, Չժաոտոնգ շրջանում, որը գտնվում է լեռներում: Տարվա այս եղանակին այնտեղ օդի ջերմաստիճանն իջնում է 0-ից ցածր, այսինքն, մարդիկ հայտնվեն են սառած քարաշերտի տակ։
«Շատ ուժեղ աղմուկ էր, և գետինը ցնցվեց, ինչպես երկրաշարժից»,- լրագրողներին ասել է տուժած գյուղի բնակիչներից մեկը: Տեղի մեկ այլ բնակչի խոսքով՝ սողանքի պահին տներում հիմնականում երեխաներ ու ծերեր են եղել։
Ականատեսների կադրերը, որոնք տեղադրվել են սոցիալական ցանցերում, ցույց են տալիս, թե ինչպես են փրկարարները աշխատում փլատակների կույտերի վրա՝ ձյունածածկ լեռների գագաթների ֆոնին:

Բանակցություններին զուգահեռ Ուկրաինան զանգվածային հարձակումներ է իրագործել Ռուսաստանի խորքում
82Երեկ, 22:48
Վաշինգթոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղել
206Երեկ, 20:25
Արցախի Կարմիր Շուկա գյուղի մոտ ադրբեջանցի տրակտորիստը պայթել է ականի վրա
148Երեկ, 19:00
Իռլանդիայում Բայդենի և նրա ընտանիքի անդամների վրա կաթի տուփեր են նետել (տեսանյութ)
239Երեկ, 17:13
Նոր կադրեր՝ Փարաքարում տեղի ունեցած հրդեհից (տեսանյութ)
122Երեկ, 15:30
Օկուպացված Արցախում տրակտոր է պայթել ականի վրա
103Երեկ, 15:24
Կրասնոյարսկ-Երևան չվերթի օդանավում կինը հանկարծամահ է եղել
111Երեկ, 14:54
ԱՄՆ-ում փրկել են 11 ամսական երեխային, որին հայրը ողջ-ողջ թաղել էր (տեսանյութ)
328Երեկ, 12:36