Իրանցի հաքերներն սպառնում են «Նեթանյահուի գաղտնիքները» հրապարակել համացանցում

Իրանական «Հանդալա» հաքերային խումբը, որը նախկինում պնդում էր, որ գաղտնի նյութեր է ձեռք բերել նախկին վարչապետ Նաֆթալի Բեննեթի սմարթֆոնից, հայտարարել է, որ այս անգամ իրենք տվյալներ են ձեռք բերել վարչապետ Բենիամին Նեթանյահուի աշխատակազմի ղեկավար և Մեծ Բրիտանիայում Իսրայելի դեսպանի թեկնածու Ցաչի Բրավերմանի iPhone 16 Pro Max-ից։ Այս մասին հաղորդել է Իսրայելի «9-րդ ալիքը»։ Հաքերները պնդում են, որ ունեն վարչապետի մասին գաղտնի տեղեկություններ և մտադիր են շուտով դրանք հրապարակել։ «Մենք ունենք ամեն ինչ՝ կոդավորված զրույցներ, թաքնված գործարքներ, ամոթալի բարոյական և ֆինանսական զիջումներ, իշխանության չարաշահում, շանտաժ, կաշառքներ։ Տարիներ շարունակ դուք պարել եք ձեր փոքրիկ պարը՝ մտածելով, որ Հանդալան ձեր մեջ չէ։ Բայց մենք ամեն անգամ սենյակում էինք», - ասել են հաքերները X ցանցում տարածված հայտարարության մեջ։
Նրանք խոստացել են ձեռք բերված նյութերը հրապարակել ավելի ուշ։ Ավելին, հաքերները պնդում են, որ ունեն մեղադրական ապացույցներ «Քաթարգեյթ» գործում, որի մեջ կասկածվում են Իսրայելի վարչապետի խորհրդական Յոնաթան Ուրիխը, նախկին ռազմական խոսնակ Էլի Ֆելդշտեյնը, թոշակի անցած գեներալ-մայոր Յոավ Մորդեխայը և նախկին խորհրդական Իսրայել Այնհորնը։
Ի պատասխան՝ Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտարարել է. «Այս պահին որևէ խախտում չի հայտնաբերվել։ Հարցը վերանայվում է»։

«Անձը դեռևս չի հայտնաբերվել»․ Կամո Ցուցուլյան (տեսանյութ)
5112:54
«Պատրաստվո՞ւմ եք լինել բոլոր քաղաքացիների՝ իրենց սեռական պատկանելության հիմքով խտրական վերաբերմունք չցուցաբերող հանձնաժողովի նախագահ». Սոնա Ղազարյան (տեսանյութ)
4512:48
«Քրեական հեղինակություն համարվող մարդկանց բերման եք ենթարկում, հետո բաց թողնում․ շոուն ինչի՞ համար է»․ հարց՝ Կամո Ցուցուլյանին (տեսանյութ)
6512:36
«Կհամագործակցե՞ք Աննա Հակոբյանի հետ»․ հարց՝ Լիլիթ Գալստյանին (տեսանյութ)
6112:12
«Ձեր ակնարկն այն մասին էր, որ իմ մտքերով վիրավորում եմ ադրբեջանցիների արժանապատվությունը». Լիլիթ Գալստյանը՝ Մարիա Կարապետյանին (տեսանյութ)
6511:30
Մոսկվայի օդանավակայանների աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է
12110:54
ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
7210:00
Գեղարքունիքի մարզպետը կիսատ է թողել ուսումը. «Հրապարակ»
8209:18