«Մինչև Նոր տարի շատ բան կարելի է որոշել». Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է «մինչև Նոր տարին ամենաակտիվ դիվանագիտական օրերից մեկը»։
Ուկրաինայի նախագահն Վլադիմիր Զելենսկին թեթգրամյան գրառմամբ հայտնել է, որ «մինչև Նոր տարի շատ բան կարելի է որոշել, և իրենք ամեն ինչ անում են դա ապահովելու համար, բայց որոշումներ կկայացվեն, թե ոչ, կախված է գործընկերներից՝ նրանցից, ովքեր օգնում են Ուկրաինային և նրանցից, ովքեր ճնշում են գործադրում Ռուսաստանի վրա։
Զելենսկու խոսքով՝ միայն այս շաբաթ ռուսներն արձակել են ավելի քան 2100 հարձակողական անօդաչու թռչող սարք, մոտ 800 կառավարվող ռումբ և տարբեր տեսակի 94 հրթիռ։ «Ամեն ինչ մեր ժողովրդի, կյանքի և այն ամենի դեմ է, ինչն ապահովում է դրա բնականոնությունը՝ առաջին հերթին՝ մեր էներգետիկ ենթակառուցվածքների դեմ», - ասել է Ուկրաինայի նախագահը։
Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Երևանի ժամանակով ժամը 22:00-ին Ֆլորիդայի իր Մար-ա-Լագո նստավայրում կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Զելենսկին պլանավորում է Թրամփի հետ հանդիպման ժամանակ լուծել խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ առկա հիմնական անհամաձայնությունները։

«Վերջին վեց տարում մեզ հետ տեղի է ունենում ծայրահեղը, պարզապես մենք ենք ժամանակի ընթացքում ադապտացվել դրան»․ Հակոբ Բադալյան
61Երեկ, 23:36
«Այսպես կոչված «Իրական Հայաստան»-ի գաղափարախոսը Ալիևն է». Արա Պողոսյան
63Երեկ, 22:48
«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացութիւնը»․ Արամ Ա
83Երեկ, 22:24
Ի՞նչ է որոշվել Դատավորների ընդհանուր ժողովում
89Երեկ, 22:06
«Ազատության, դեմոկրատիայի համար պայքարելով՝ հասանք մի իրավիճակի, երբ բոլոր ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները բանտերում են». Գոհար Ղումաշյան
68Երեկ, 22:00
«Կառավարությունը բարդացնում է դրսի հայերի համար ՀՀ քաղաքացիություն ստանալը». Լիլիթ Բլեյան
87Երեկ, 20:24
«Հայաստանը տարեկան նվազագույնը 2 մլրդ դոլար է կորցնում խցանումների պատճառով». Վահե Գրիգորյան
102Երեկ, 20:00
«Երևանի խցանումները բավական են, որ քաղաքային իշխանությունները 2028-ի ընտրություններին չվերարտադրվեն». Մանուկ Սուքիասյան
105Երեկ, 19:06