«ՀՀ կառույցները լուռ են»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանում մեկ շաբաթ է՝ ինչ խոսում են ՀՀ տարածքից դեպի ադրբեջանական վերահսկողության հատված անցած Չեխիայի քաղաքացու մասին:
Այս մեկ շաբաթվա մեջ ի՞նչ ասես չգրվեց, որ սահմանագիծ հատածը է՛լ ԵՄ «շպիոն» է, է՛լ լեռնագնաց է, է՛լ զբոսաշրջիկ:
Երեկ էլ արդեն հայտնեցին, որ վերջինս ադրբեջանական վերահսկողության տարածք է ներթափանցել Քաշաթաղի ուղղությամբ՝ պարզ չէ, թե «Լաչինի միջանցքը» նկատի ունեն, թե շրջանի որևէ հատվածը, իսկ մինչ այդ, ըստ նույն տեղեկության, վերջինս եղել է Սիսիանում և «տեղանքում չկողմնորոշվելով» հայտնվել ադրբեջանցիների մոտ:
Ստեղծված իրավիճակի ամենազավեշտալի հանգամանքներից մեկն այն է, որ դեռ պարզ էլ չէ՝ նման բան եղել է՞, թե՞ ոչ:
Պարզ չէ, որովհետև ՀՀ համապատասխան կառույցները, որոնք պետք է ստուգեն ու պարզաբանեն՝ կա՞ նման բան, թե՞ ոչ կամ առհասարակ, Չեխիայի նման քաղաքացի ՀՀ մուտք գործել է՞, թե՞ ոչ լուռ են:
Սրա հետ կապված մանրամասները կարևոր են մի քանի տեսանկյունից:
Առաջին պետք է հասկանալ, որ եթե նման անցում է եղել, ապա սահմանագծի ո՞ր հատվածն է, որտեղից աննկատ մարդ է անցել ու դա չի ֆիքսվել:
Երկրորդ, նույնականացնել տվյալ անձին՝ հասկանալու, վերջինիս քայլի իրական դրդապատճառները:
Երրորդ, եթե դա կեղծ տեղեկություն է, ապա փորձել հասկանալ ադրբեջանական կողմի՝ նման քայլի գնալու պատճառները, որովհետև դրանից այլ գործողություններ կարող են բխել»։

Ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել Անթալիայում՝ ուղևորի մահվան պատճառով
6718:06
Նորքի պատմական կամուրջը կվերականգնվի
7017:36
«Ե՞րբ եք վերականգնելու տուժող ճանաչված քաղաքացիների իրավունքները»․ Մհեր Կարագոզյան (տեսանյութ)
6816:24
«6 տարի առաջ էս օրը ամեն ինչ ժամերի հարց էր»․ Սամվել Հայրապետյան
7615:42
«Հանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի»․ Արտակ Հովհաննիսյան
8715:12
«Զորավարժության իմաստը միայն զինվորներին շարելն ու տեխնիկան ցուցադրելը չէ»․ Վիտալի Մանգասարյան
8014:42
«Ինքը ընդեղ է եղել ու տեսել է «Ալֆա» ջոկատը»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
8414:18
«Աղբը մաքրելու փոխարեն՝ ավելի են աղտոտում մայրաքաղաքը»․ Սոնա Աղեկյան (տեսանյութ)
7613:42