Կիրակի, 28 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

Պարզվել է 2 ամսական երեխայի մահվան պատճառը

Պարզվել է 2 ամսական երեխայի մահվան պատճառը
336
Կիրակի, 17 մարտի, 2024 թ., 20:30

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացած 2 ամսական տղա երեխան ծնվել է 31 շաբաթականում։

«Փաստինֆո»-ին Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ երեխան ունեցել է բնածին թոքաբորբ, շնչական անբավարարություն և ծանր վիճակում է տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։

Հիշեցնենք, որ ողբերգական դեպքը տեղի էր ունեցել մարտի 14-ին։ Երեխան Երևան էր տեղափոխվել փետրվարի 24-ին, «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»-ից։ Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։