Կիրակի, 28 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

Մեքենան ընկել է Հրազդան գետը

Մեքենան ընկել է Հրազդան գետը
293
Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ., 19:24

Այսօր՝ մարտի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 38-ամյա Անդրանիկ Հարությունյանն իր վարած «Mazda CX 5» մակնիշի ավտոմեքենայով Հրազդանի կիրճում՝ «Ֆլորենս» ռեստորանային համալիրի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել Հրազդան գետը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: