Հարևանուհուն սպանած և դստերը դանակահարած տղամարդը ձերբակալվել է
284 Կիրակի, 24 մարտի, 2024 թ., 22:18 Այսօր՝ մարտի 24-ին, դանակահարություններ են տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Խորեն Խաչատրյան 1-ին նրբանցքի տներից մեկում դանակահարված 2 քաղաքացի կա։ Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ դեպքի վայրից դանակահարված 2 քաղաքացու տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր և խոհանոցային դանակ, որն ըստ նախնական տեղեկությունների հանցագործության գործիքն է։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորները նշված փողոցի բնակիչներ 64-ամյա Լիլյա Ղ.-ն է և 33-ամյա Աննա Մ.-ն։ Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասել են, որ վիրավորները մայր ու դուստր են, իսկ նրանց դանակահարել է հարևանը՝ Տիգրան Մ-ն, ով օրեր առաջ է տեղափոխվել Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոն, սակայն բժիշկները, չգիտես ինչու, նրան բաց են թողել։ Ավելի ուշ վիրավորներից մայրը, գիտակցության չգալով, մահացել է։ Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ կասկածյալը՝ Երևանի բնակիչ 41-ամյա Սարգիս Մ․-ն, ձերբակալվել է Ջրվեժի ռոստորաններից մեկում: |
Ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի և տուժածների թիվն աճել է (տեսանյութ)
14501:18Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը. կան զոհեր ու վիրավորներ (լուսանկար)
164Երեկ, 19:24Բետոնագործն ընկել է տեղափոխվող տնակից ու մահացել
269Երեկ, 18:06Բռնազավթված Շուշիում ականազերծող սակրավորը պայթել է ականի վրա
166Երեկ, 17:54Մոփեդներ են վթարվել. կա զոհ
210Երեկ, 00:54Կոտայքի հյուրանոցում 2 դի են հայտնաբերել, ևս 2 անձ հիվանդանոց է տեղափոխվել
27326.04.2024, 22:06ՀՐԱՏԱՊ ԼՈՒՐ. Կիրանցում բախումներ են. սև բերետավորները փորձում են բացել ճանապարհը
24126.04.2024, 21:12Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողի ինքնությունը հայտնի է
36325.04.2024, 21:48