«Ինձ առաջարկել են աշխատանքից ազատման դիմում գրել». Արամ Սարգսյան
![]() 319 Հինգշաբթի, 04 ապրիլի, 2024 թ., 15:24 Լրագրող Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրելի ընկերներ, հարգելի գործընկերներ, սույնով տեղեկացնում եմ, որ ս.թ. ապրիլի 1-ից այլևս չեմ աշխատում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում։ Մարտի 13-ի հայտնի դեպքերից՝ հորս՝ Գագիկ Սարգսյանի ձերբակալությունից և Ֆեյսբուքում իմ կողմից արված գրառումից հետո, որում գործող իշխանություններին իրենց բռնի գործողությունների համար անվանել էի իբր թե ժողովրդավարական, ինձ առաջարկել են գրել ազատման դիմում՝ հասկացնելով, որ ստիպված են խզել ինձ հետ աշխատանքային հարաբերությունները։ Սա չեմ գրում որպես մեղադրանք, ու երևի թե իմաստ էլ չկա քննարկելու՝ ճիշտ էր գրելը, թե ոչ, իրավունք ունեին, թե ոչ։ Եղածը եղած է։ Էդ օրերին ես էնպիսի էմոցիոնալ ծանր վիճակում էի, որ դրա մասին մտածելու ժամանակ չունեի։ Համենայն դեպս, ես, որպես լրագրող, չէի կարող այդ ամենը տեսնելով՝ չբարձրաձայնել ու որևէ գնահատական չտալ կատարվածին։ Մի կողմից նաև ուրախ եմ, որ հիմա ունեմ խոսքի ազատություն ու կարող եմ ազատորեն իրերը կոչել իրենց անուններով։ Աղբյուրը` Արամ Սարգսյան |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12
