«Ոստիկանությունն ու ՔԿ-ն պատրաստվո՞ւմ են հայտնել՝ պահպանվե՞լ են դեպքին վերաբերող բոլոր տեսագրությունները». Մհեր Կարագոզյան

«Հանրային վերահսկողություն» ՀԿ նախագահ Մհեր Կարագոզյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՊԱՏԱՍԽԱՆԻ
Մամուլում հրապարակվել է քաղաքացի Խաժակ Թովմասյանի ահազանգը, ըստ որի՝ սեպտեմբերի 11-ին ոստիկանության մի խումբ ծառայողներ նրան ուժի կիրառմամբ իջեցրել են մեքենայից, գցել գետնին և ծեծի ենթարկել։
Ես այս պահին չեմ ասում, որ այդ ամենն արդեն ապացուցված փաստ է։ Քաղաքացու պնդումները պետք է ստուգվեն։
Բայց այստեղ կա մի բան, որը պետք է անհապաղ արվի՝ անկախ նրանից, թե հետագայում ինչ կպարզվի։
ՊԵՏՔ Է ՊԱՀՊԱՆՎԵՆ ԲՈԼՈՐ ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ։
Քաղաքացին պնդում է, որ ոստիկանության բաժանմունքում առկա են տեսախցիկների ձայնագրություններ, որոնք կարող են ցույց տալ իրեն վնասված վիճակում տեղափոխելու գործընթացը։
Նա նաև պնդում է, որ քննիչի մոտ իր հետ կատարված գործողությունը տեսաձայնագրվել է, և այդ տեսագրությունում երևում են իր վնասվածքները։
Այսինքն՝ հնարավոր ապացույցների մասին արդեն հայտնի է։
Հետևաբար՝ որևէ պատճառաբանություն ընդունելի չէ, եթե այդ տեսագրությունները չեն պահպանվում։
Ոչ «համակարգը ավտոմատ ջնջում է»։
Ոչ «ժամկետն անցել է»։
Ոչ «չգիտեինք, որ անհրաժեշտ է պահպանել»։
Ոչ էլ չգիտեմ ինչ։
Եթե պետությունը իսկապես ցանկանում է պարզել՝ քաղաքացու նկատմամբ ոստիկանության ծառայողների կողմից բռնություն կիրառվե՞լ է, թե՞ ոչ, ապա առաջին քայլերից մեկը պետք է լինի բոլոր հնարավոր տեսագրությունների անհապաղ ապահովումը։
Որովհետև եթե վաղը պարզվի, որ այն տեսագրությունը, որը կարող էր պատասխանել այս հարցին, այլևս չկա, առաջանալու է շատ պարզ հարց.
Ո՞Վ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԴՐԱ ՀԱՄԱՐ։
Եվ ևս մեկ կարևոր հարց.
Քաղաքացին պնդում է, որ ոստիկանության բաժնում մոտ 6 ժամ պահվելուց հետո իրեն ներկայացրել են քննիչին, որի մոտ, իր խոսքով, տեսանելի են եղել իր վնասվածքները։ Նա նաև պնդում է, որ այդ քննչական գործողությունը տեսաձայնագրվել է։
Ի՞նչ է արձանագրված այդ տեսագրությունում և ի՞նչ է արվել քաղաքացու պնդած վնասվածքների կապակցությամբ։
Պետության հեղինակությունը որոշվում է ոչ թե հայտարարություններով, այլ նրանով, թե ինչպես է այն քննում իր իսկ իրավապահների դեմ հնչող մեղադրանքները։
Այդ վստահությունը պետք է վաստակել։
Եվ ամենակարևորն այս պահին սա է.
Ոստիկանությունը և Քննչական կոմիտեն պատրաստվո՞ւմ են հրապարակային կերպով հայտնել՝ պահպանվե՞լ են արդյոք դեպքին վերաբերող բոլոր տեսագրությունները, թե՞ ոչ։
Սա այն դեպքն է, երբ լռությունը պարզապես լռություն չէ։
Լռությունը կարող է նոր հարցեր առաջացնել»։

«Ինչ պիտի տանենք մեզ հետ առաջիկա մարտերին պատրաստ լինելու ակնկալիքով». Տարոն Սիմոնյան
4603:06
Գիտնականները գտել են միայնության համաճարակի դեմ պայքարի միջոց
21301:00
««Կնոկպա» սեղմող միացնողը վաղը կարա «կնոկպեն» սեղմի ու անջատի». Լիաննա Խաչատրյան
9000:24
«Դաստակերտի պոչամբարն է Սյունիքում. Նիկոլ Փաշինյան, քանի՞ հանքում եք եղել». Անի Խաչատրյան (լուսանկար)
9700:00
Հորմուզի նեղուցում կործանված բեռնանավից թափված iPhone-ները հավաքում են տեղի բնակիչները (տեսանյութ)
128Երեկ, 22:48
«Մենք պետք է ինչ-որ տեղից սկսենք». Զելենսկին՝ պատերազմի դադարեցման մասին
165Երեկ, 22:18
«Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար». Արցախի հանրային խորհուրդը՝ Գուտերեշին
92Երեկ, 21:48
«Սամվել Կարապետյանի նվերը՝ գյումրեցիներին․ Քըրք Քըրքորյանի փողոցն ամբողջությամբ բարեկարգվելու է». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
98Երեկ, 20:54