Երկուշաբթի, 14 սեպտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +26 °C

«Խուզարկությունը քարոզչական նպատակ ուներ՝ թանկարժեք իրեր վերցնելու, տեսարաններով տարածելու»․ Տաթևիկ Սողոյան

«Խուզարկությունը քարոզչական նպատակ ուներ՝ թանկարժեք իրեր վերցնելու, տեսարաններով տարածելու»․ Տաթևիկ Սողոյան
49
Այսօր, 11:00

«Քոչարյան ընտանիքի բնակարանային խուզարկություններից հետո իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ խուզարկությունը ոչ թե ուներ հանցագործություն բացահայտելու կամ դրան առնչվող ինչ-որ առարկաներ առգրավելու նպատակ, այլ ուներ քարոզչական նպատակ՝ ինչ-որ թանկարժեք իրեր, առարկաներ վերցնելու և դրանք հետո տեսարաններով տարածելու՝ Քննչական կոմիտեի կողմից, ինչը չի հաջողվել»,- ասուլիսի ժամանակ ասել է փաստաբան Տաթևիկ Սողոյանը։ «Այն տեսագրությունների մասով, որոնք դեռևս չեն հրապարակվել, հորդորում եմ իրավապահ համակարգին՝ մնալ օրենքի և իրավականության սահմաններում, և մարդկանց կյանքի, բնակարանի անձեռնմխելիությունը չխախտել և չվերածել քրեադատավարական գործողությունները հանրության ինչ-որ ակնկալիքները բավարարող շոուների։ Բայց եթե դրանք անգամ հրապարակվեն՝ վստահեցնում եմ, որ շատ ծիծաղելի են լինելու, որովհետև շատ ծիծաղելի է մարդկանց հարսանեկան նվերները, կամ տատիկներից, պապիկներից ստացած ինչ-որ ոսկյա հուշ վերցնել և անունը դնել, որ մենք ենթադրյալ փողերի լվացման դեպքով ինչ-որ առարկա ենք առգարվել. լուրջ չէ»,- շարունակեց փաստաբանը։

«Խուզարկությունը քարոզչական նպատակ ուներ՝ թանկարժեք իրեր վերցնելու, տեսարաններով տարածելու»․ Տաթևիկ Սողոյան