Անգլիայում հայտնաբերվել է հռոմեական դարաշրջանի 1600-ամյա եղունգ մաքրող գործիք

Բրիտանացի հնագետները Գլոստերշիրի կոմսությունում մայրուղու վերակառուցման շրջանակում իրականացված պեղումների ընթացքում հայտնաբերել են 4-րդ դարին թվագրվող անձնական հիգիենայի բացառիկ գործիք։ «Հնագիտական հետազոտությունների ծառայություններ» ընկերության հետազոտողների փոխանցմամբ՝ պղնձից պատրաստված առարկան ունի տղամարդու վերարտադրողական օրգանի՝ Ֆալոսի ձև և համարվում է Բրիտանական կղզիներում հայտնաբերված նմանատիպ նմուշներից ամենալավ պահպանվածը։
Գիտնականների պարզաբանմամբ՝ եղունգները մաքրելու համար նախատեսված այս գործիքը միաժամանակ ծառայել է որպես անձնական պահապան հմայիլ։ Հռոմեական դարաշրջանում նմանատիպ խորհրդանիշներին վերագրվում էր սրբազան նշանակություն. դրանք ընկալվում էին որպես չար ուժերից պաշտպանող, հաջողություն և պտղաբերություն բերող թալիսմաններ, որոնք կրում էին ինչպես տղամարդիկ ու կանայք, այնպես էլ երեխաները։
Պեղումների տարածքում հայտնաբերվել են նաև երկրաչափական ու բուսական զարդանախշերով գոտի, հնագույն ջրհորի, ճանապարհների ու ցանկապատերի մնացորդներ, ինչպես նաև խեցեգործական իրեր, ինչը վկայում է այդ տարածքում երկարատև գոյություն ունեցած գյուղական բնակավայրի մասին։ Հատկապես արժեքավոր է հավաքված դրամագիտական հավաքածուն, որն ընդգրկում է ավելի քան երկու հազարամյակի պատմություն՝ ուշ հռոմեական դարաշրջանից մինչև Նոր ժամանակներ, ներառյալ 18-19-րդ դարերի կոճակներ՝ Բրիտանական թագավորական նավատորմի խորհրդանշաններով։


Starship-ն առաջին անգամ վերադարձել է մեկնարկային հարթակ՝ բռնվելով մեխանիկական «ձեռքեր»-մանիպուլյատորներով (լուսանկար, տեսանյութ)
147716.11.2026, 01:19
Հնագետներն Իսպանիայում հին հռոմեական արդյունաբերական մասշտաբի գինեգործության հետքեր են հայտնաբերել
105615.11.2026, 17:01
Հնագետները 5000 տարվա ութ հաց են հայտնաբերել, որոնք հրաշքով փրկվել են հրդեհից
106815.11.2026, 16:25
ԴՆԹ-ի վերլուծությունը բացահայտել է հին Իսպանիայում թաղված երկու մարդկանց միջև ազգակցական կապը
214808.11.2026, 18:49
Իսպանիայում հնագետները 19 հազար տարվա վաղեմության 280 ժայռապատկեր են հայտնաբերել
195008.11.2026, 17:01
Լիանա Խաչատրյանը դարձել է Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի հաղթողը
111306.11.2026, 00:36
Հայտնաբերվել են XI–XIII դարերի Խերսոնես հնագույն քաղաքի բնակիչների կենցաղային իրեր (լուսանկար, տեսանյութ)
285402.11.2026, 00:43
Հնագետները Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի տակ աստվածաշնչյան նկարագրությանը համապատասխանող դամբարան են հայտնաբերել
290101.11.2026, 16:43